Անհատական ցուցահանդես մայրաքաղաքում

16.05.2016 16:35
2167

Վերջին մեկուկես ամսում մեր խորհրդածությունները ու խոսակցությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կատարվածի շուրջ են: Բայց մյուս ոլորտներում էլ հիշատակելի իրադարձություններ են տեղի ունենում: Ահավասիկ, ապրիլի 8-ից 13-ը ՀՀ նկարիչների միության ցուցասրահում կազմակերպվեց կապանցի գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Հրանտ Դանիելյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը, որ «Գարնանամուտ Կապանից» խորագիրն էր կրում: Արվեստագետի մոտ 60 գեղանկար էր ներկայացված ցուցադրանքում՝ հիմնականում վերջին երկու տարվա աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում էին ճանաչված գեղանկարիչներ, երաժշտագետ Դանիել երաժիշտը, արվեստասերներ, ողջերթի խոսք ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ մասնավորապես նշելով, որ Հրանտ Դանիելյանի գեղանկարները դիտողի հոգում բարության եւ ազնվության հունդեր են սերմանում: Գեղանկարչի հույզերն ու զգացումները այս անգամ արտացոլված էին ծաղիկների միջոցով, իսկ նկարների խորագրերը հետաքրքրական էին՝ «Ջազ», «Մայրություն», «Ընտանիք», «Անձնազոհություն», «Հասուն տարիք», նույնիսկ՝ «Ինքնանկար»: Գեղանկարիչն, այնուամենայնիվ, ասում է, որ իր հոգուն առավել մոտ են ազգային տարրերով նատյուրմորտները: Ի դեպ, նրա արվեստանոցի մի անկյունում տեղ են գտել հնաոճ առարկաներ եւ իրեր, դրանց մի մասն էլ իրենց արտացոլումն են գտել փորձառու նկարչի գործերում: Նա խնամքով պահում է նաեւ իր ցուցահանդեսների մասին պատմող թերթային հրապարակումները, որոնք մի ամբողջ ալբոմ են կազմում: Թվարկում է այն մարդկանց անունները, որոնց բախտ է ունեցել աշակերտել՝ Ժորա Հայրապետյան, Ռոբերտ Կամոյան, Ռոմեն Ղոնյան, Վանյա Գրիգորյան:

Հրանտ Դանելյանը նկարչի ընտանիքում է հասակ առել, գեներով է փոխանցվել ստեղծագործելու ձիրքը: Գերազանցությամբ ավարտել է Կապանի գեղարվեստի դպրոցը, Մոսկվայի ժողովրդական արվեստի համալսարանը, եղել Կիեւի պետական գեղարվեստի ինստիտուտի ազատ ունկնդիր: Բազում ցուցահանդեսներ է ունեցել, բայց կարեւորում է այս անգամվա՝ տեւական ընդմիջումից հետո մայրաքաղաքում կազմակերպվածը: Քանզի իր ասելով՝ մայրաքաղաքում արվեստասերը խստապահանջ է: Նրա աշխատանքները տեղ են գտել մասնավոր հավաքածուներում, Հայաստանի եւ արտերկրի հավաքորդների մոտ: Ի դեպ, ցուցահանդեսը նախաձեռնել ու կազմակերպել էր նկարչի որդին, նույնպես գեղանկարիչ Արամ Դանիելյանը, ով գերազանցությամբ ավարտել է Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, ցուցադրվում է տարբեր երկրներում: Վերջերս բացել է «Դանիելյան» ստուդիան, գեղանկարչական դասեր է տալիս տարբեր տարիքի երեխաներին: Մի խոսքով, անվերապահորեն կարող ենք ասել, որ այս դեպքում գործ ունենք գեղանկարիչների գերդաստանի հետ, եթե հավելենք, որ Հ.Դանիելյանի մյուս որդին՝ Դավիթը եւս գեղանկարչությամբ եւ դիզայնով է զբաղված:

- Մեր օրերը ստեղծագործելու համար բնավ էլ դյուրին ժամանակներ չեն, բայց երբ ի վերուստ տրված ձիրք ու ասելիք ունես, չես կարող կտավին չհանձնել, - ասում է Հրանտ Դանիելյանը, - եթե գործերիցդ մի քանիսը գնահատանքի է արժանանում հանրապետության ճանաչված գեղանկարիչների կողմից, բավարարված ես զգում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40