Անհեթեթ է մտածել, թե «Լույս»-ը համագործակցում է նախկին ռեժիմի հետ. Արամ Սարգսյան

18.09.2018 13:04
1382

Ամպի չափ երևակայություն է պետք ունենալ մտածելու համար, որ «Լույս» դաշինքը համագործակցում է նախկին ռեժիմի հետ՝ նրանց հետ բերելու համար, երեկ Էրեբունի վարչական շրջանում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Լույս» դաշինքի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

Դա իրենց հետ կապելը Սարգսյանն անհեթեթ որակեց։

«Ես չգիտեմ՝ որ ժանրից է, բայց էդ բանը մեզ կապելն ուղղակի անհեթեթ է։ Խնդիրը նրանում է, պարոն վարչապետ ջան, որ Դուք տեսակետ եք ասում, որում մեղադրում եք բոլորին, ու եթե ձայն չես հանում, մեր ժողովուրդն այսպիսի ասացվածք ունի, ասում է՝ «լռությունը համաձայնության նշան է», ձայն ենք հանում, ասում եք՝ «ինչի՞ եք ձեր վրա վերցնում», հիմա ո՞նց անենք։ Մենք էլ կարող ենք այդպիսի տեսակետներ ասել։ Ես խորապես համոզված եմ, ու խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մեր ժողովուրդը շատ ավելի շատ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտ է ուզում, որ մեր ժողովուրդը չի ուզում ինքն իր հետ կռվի, ինքը հոգնել է իր հետ կռվելուց, հերի'ք է էդ ասֆալտին փռելուց, քշելուց, չգիտեմ, դիակներից ու չգիտեմ ինչերից խոսենք, հերի'ք է, չկա էդ բանը, էս ընտրարշավում չկա որևէ ուժ, ում դեմ պայքարես, այստեղ եղած բոլոր ուժերն էլ պայքարել են նախկինի դեմ, էդ նախկինն էլ՝ Հանրապետական կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, ինչ սևի ու սպիտակի խնդիր է», - ասաց Սարգսյանը՝ շարունակակելով. - «Էդ նույն «Բարգավաճ Հայաստան»-ն իր 31 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքը, Դաշնակցությունն իր 7 պատգամավորով համապատասխան պահին կանգնեց Ձեր կողքը, մենք եկանք, քվեարկեցինք, բա էդ ասելու ձև՞ է, ո՞նց կարելի է Ձեր հետ ճամփա անցած թիմին»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, դիմելով Փաշինյանին՝ հայտարարեց․ - «Հո խնդիրը մենակ նրանում չի՞, թե ով Ձեզ հետ քայլել է, նա էլ պիտի լինի: Եթե մենակ Ձեզ հետ քայլածներով եք ուզում իշխանություն ստեղծել, մենակ իրանց տեսակետն եք հաշվի առնում, մենակ իրենցով եք ուզում Հայաստանը կառուցել, ես Ձեզ ասելու էլ բան չունեմ: Էլ երբեք չեմ անդրադառնա, բայց Դուք էլ մտածեք, թե ոնց եք անելու արտահերթ ընտրության գնալուց: Որովհետև թվարկածս երկու ուժը և մեր խմբակցության մնացած չորս անդամներն էլ կանգնած են եղել Ձեր կողքին և հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք: Հիմա ես նայում եմ, էդ մարդիկ մտածում են՝ կողմնակից լինենք, ի՞նչ անենք: Բա ո՞նց ենք էս խնդիրը լուծելու: Բա քաղաքական դաշտի հետ պետք է իսկապես սիրո ու հանդուրժողականության մթնոլորտում փորձել կոնսենսուսի գալ, լուծումներ գտնել, որովհետև նույն սահմանադրական հանրաքվեն էլ վերջիվերջո Ազգային ժողով է գալու ու էդ մարդիկ, որ Ձեզ մի անգամ օգնել են, կարող են հիմա չօգնել»։

Օրերս քարոզարշավի շրջանակներում «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Էրեբունի վարչական շրջանում ունեցած իր ելույթի զգալի մասը նվիրեց հակահեղափոխականների դեմ պայքարին:

Վարչապետը հայտարարեց, թե Երևանի ավագանու ընտրություններին մասնակից որոշ «քաղաքական ուժեր, որոնք նաև իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ», բանակցություններ են վարում հանրապետականների հետ, որպեսզի վերջիններս «ընտրակեղծարարական ռեսուրսով» պաշտպանեն իրենց: «Սը-թափվեք, գժուկներ, սը-թափվեք», - հայտարարեց Փաշինյանը՝ առանց մատնանշելու, թե կոնկրետ որ քաղաքական ուժին կամ ուժերին նկատի ունի:

 

azatutyun.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11