Անհնար է 30 տարվա կարծրացած համակարգը 100 օրում հասցնել մեր պատկերացումների մակարդակին

09.08.2018 12:51
1237

Մեր զրուցակիցն է ինժեներ Վահագն Մինասյանը

Պարոն Մինասյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ինհրավիրել է հարահավաք։ Եթե ամփոփենք հարյուր օրը, ի՞նչ հաջողվեցնոր կառավարությանը և ի՞նչ թերացումներ կան։

Այս պահի դրությամբ կառավարությանը հաջողել է բացահայտել նախկինում եղած բազմաթիվ չարաշահումներ և տնտեսական հանցագործություններ, հետ են վերադարձվել որոշակի գումարներ։ Բացահայտումները շարունակվում են և կարծես գնալով ավելի խոշոր մասշտաբների հասնում։ Մարտի 1-ի գործով բացահայտումները սկսվել են, կան կալանքի տակ առնված անձինք, այդ թվում ՀՀ նախկին նախագահներից մեկը։ Արտաքին քաղաքականության և հատկապես Արցախի հարցի հետ կապված վարչապետի, ՊՆ-ի, ԱԳՆ-ի և վարչապետի տիկնոջ փոխկապակցված և փոխլրացնող քաղաքականությունը որոշակիորեն ի ցույց է դնում մեր սուվերենությունն ու հաստատակամությունը։ Դեռ շատ և կարևորագույն քայլեր կան այս ուղղությամբ իրականացնելու և կարևոր հարցադրումներ կան դնելու, որի արդյունքում հնարավոր կլինի Արցախյան խնդրին տալ վերջնական, համապարփակ և ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված լուծում։

Բացթողումներն էլ իհարկե շատ են, և դա բնական է, պարզապես անհնար է 30 տարվա կարծրացած համակարգը 100 օրում հասցնել մեր պատկերացումների մակարդակին։ Որոշակի արդարացի դժգոհություններ կան կադրային քաղաքականության մասով, հատկապես ստորին օղակներում, ինչը չափազանց կարևոր է բարեփոխումների իրական արդյունքն ի ցույց դնելու և նյութականացնելու համար։

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, հավատարիմ մնալով իրեն որպես վարչապետ պատվիրակած հանրությանը, 100-օրյա աշխատանքների հաշվետվությունը կներկայացնի հրապարակում՝ անմիջական շփման մեջ լինելով հանրության հետ։ Այս մոտեցումը մի քանի խնդիր է լուծում, այդ թվում ի ցույց կդնի հանրային վստահությունը՝ դրանով փակելով բազմաթիվ հարցեր թե ներպետական, թե արտաքին քաղաքականության մասով։

Որքանո՞վ է հակահեղափոխությունը գլուխ բարձրացրել և ի՞նչվտանգներ կան այսօր։

Հակահեղափոխության լուրջ դրսևորումներ չեմ տեսնում, կարծում եմ դա ընդամենը մեր՝ քաղաքացիներիս, մտավախություններն են։ Նախորդ տարիների ընթացքում մի տեսակ դադարել ենք լիարժեք վստահել մեր ուժերին և դրա արդյունքում ունեցած ձեռքբերումների մնայունությանը, բայց վստահ եմ, որ դա էլ կհաղթահարենք։

Դուք մի քանի կարևոր փոփոխություններ էիք նշում, որոնք պետք է տեղիունենան։ Մասնավորապես ԸՕ–ի փոփոխությունների մասին էիքխոսում։ Հիմա Երեւանի ավագանու ընտրությունները տեղի ենունենում առանց այդ փոփոխությունների։ Սա արդյոք բաց չե՞քհամարում։ Եվ արդյոք սպասվում են մրցակցային ընտրություններ։

Իհարկե համարում եմ որպես բաց, առանց այդ փոփոխությունների ըստ էության քաղաքացու կամարտահայտման երաշխիքները միայն ուժային կառույցների օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների վերահսկողությունն են, ինչը ես բավարար չեմ համարում, չնայած ըմբռնումով եմ մոտենում մեր նշած փոփոխությունների՝ այս պահին բացակայությանը, քանի որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, պարզապես ժամանակ է անհրաժեշտ։

Մրցակցայնության մասին կարելի է խոսել միայն ծրագրերին ծանոթանալուց հետո։ Կարծում եմ՝ ի վերջո պետք է սովորենք ընտրել ծրագրերը և ոչ թե անձերին՝ բնականաբար ունենալով նաև պաշտոնյաների հետկանչի մեխանիզմներ, որը հնարավորություն կտա ընտրված ծրագրի չիրականացման պարագայում պատասխանատվության կանչել համապատասխան պաշտոնյային։

lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40