Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

15.03.2025 16:31
973

Գորիսի Ակսել Բակունցի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ «ա» դասարանի աշակերտները, ուսուցչուհի Գոհար Մկրտչյանի գլխավորությամբ, իրականացնում են նախագծային աշխատանք «Ինքնություն եւ մշակույթ. Գորիսի ձեռակերտ եւ անձեռակերտ հուշարձանները» թեմայով:

Դպրոցականները ցանկություն էին հայտնել նախագծի շրջանակում հանդիպել «Սյունյաց երկիր» պարբերականի եւ «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:

Եվ ահա մարտի 15-ին տեղի ունեցավ սպասված հանդիպումը:

Դպոցականների առաջարկությամբ Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց համառոտ տեղեկություններ գորիսյան ավանդազրույցների, Գորիսի միջնադարյան ծաղկողների ու գրիչների, քաղաքի ձեռակերտ եւ անձեռակերտ հուշարձանների վերաբերյալ:

Խոսքը մասնավորապես Գորիսի քրիստոնեական սրբավայրերի, ինչպես եւ Զանգեզուրի գոյամարտին (1918-20 թթ.), ֆիդայական շարժման երեւելի դեմքերին, Մեծ հայրենականին եւ Արցախյան հերոսամարտերին, գրականության ու հոգեւոր ոլորտի հռչակավոր գորիսեցիներին նվիրված հուշարձանների մասին էր: Դրանցից յուրաքանչյուրը, անկասկած, մոնումենտալ արվեստի բարձրարժեք գործ է, որոնց կերտմանը մասնակցել են նաեւ հայ քանդակագործության ու ճարտարապետության նշանավոր դեմքեր:

Հետաքրքիր մթնոլորտում տեղի ունեցած հանդիպումից հետո դպրոցականները խմբագրին նվիրեցին տիեզերահռչակ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը եւ առաջարկեցին հետագայում նույնպես հանդիպում ունենալ նշված նախագծի շրջանակում:

Իսկ Գոհար Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց բանախոսին՝ թեմայի վերաբերյալ ուշագրավ եւ նորահայտ տեղեկություններ ներկայացնելու համար:

Մարիամ Լազարյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40