Անկախության տոնը՝ մարզկենտրոնում

22.09.2017 15:29
1901

Սեպտեմբերի 21-ին խաղաղ երկնքի տակ տոնվեց Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձը, մեր հին ու նոր հայրենիքի անկախության, որ դարեր շարունակ երազել են տեսնել մեր նախնիները: Ու թվում է՝ պետք է ոգեւորությամբ մեկս մյուսիս շնորհավորենք՝ գիտակցելով անկախության իսկական արժեքը, բայց… Կարծես թե հասել ենք մեր երազած հանգրվան, բայց միեւնույն ժամանակ դեռ շատ անելիքներ ունենք մինչ այդ: Այսօր անկախության զինվորներն են պաշտպանում մեր սահմանները, դպրոց եւ համալսարան հաճախում, արդեն իսկ աշխատանքային գործունեություն ծավալում անկախության սերունդը, որ յուրովի ու նորովի է փորձում կերտել Հայաստանի Հանրապետության ապագան: Թե որքանով այն կհաջողվի, թե ինչպես մեր երկիրը կգտնի իր արժանի տեղը աշխարհի պետությունների շարքում, ցույց կտա ժամանակը, իսկ մինչ այդ ապրենք այսօրով՝ չմոռանալով վաղվա օրվա մասին:


Մարզկենտրոնում տոնի առթիվ միջոցառումները մեկնարկեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց՝ Հանրապետական մաղթանքով: Այնուհետեւ Բաղաբուրջի հուշահամալիրում մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուսումնական եւ տարբեր այլ հաստատությունների անձնակազմերը, ուսանողներն ու աշակերտները, բազում քաղաքացիներ  ծաղկադրում կատարեցին Արցախյան ազատամարտում զոհվածների՝ անկախությունը կերտողների շիրիմներին: Կապանի N զորամասի մասնակցությամբ Կապանի մշակույթի կենտրոնի հարակից տարածքում բացազատվել են ուսումնական կետեր, որոնցում ներկայացվել են զինտեխնիկայի որոշ տեսակներ: Ի դեպ, հատկապես երեխաները մեծ ոգեւորությամբ էին մոտենում ցուցադրված տեխնիկային՝ զինվորականներից ստանալով բացատրություններ դրանց կիրառման վերաբերյալ:


Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անկացված մարզական միջոցառումների (ցուցադրական վարժություններ (նաեւ ծանրամարտից), շախմատի, նարդու մրցաշարեր, կշռաքարի բարձրացում, կոխ) հաղթողներին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից տրամադրվեցին պատվոգրեր եւ մարզական հագուստ:


Իսկ տոնական օրը եզրափակվեց Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում անցկացված տոնական միջոցառմամբ, որի ընթացքում շնորհավորական ուղերձով հանդես եկան Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը, ով ներկայացրեց մարզպետ Վահե Հակոբյանի ուղերձը եւ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը: Ներկաներին բարձր տրամադրություն հաղորդեցին Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի ելույթները, պարային ֆլեշմոբը եւ շուրջպարը:


Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան, քեզ՝ խաղաղություն, ժողովրդիդ՝ ուժ, միասնականություն, անկախության իրական արժեքը գիտակցելու ցանկություն ու կամք:

  ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40