Անմահության հուշարձան

28.03.2025 14:18
721

1943 թվականի սեպտեմբերի 24-ին Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանի Կուրբատսկայա կայարանի բարձունքում, 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի դասակի հրամանատար, կոմունիստ Սուրեն Առաքելյանը կրկնեց Ալեքսանդր Մատրոսովի սխրանքը։ Կրծքով փակելով թշնամու հրակնատը, նա ապահովեց ընկերների առաջանցումը։

ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով նրան հետմահու շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։

Հերոսի ծննդավայր Տաթև գյուղում, նրա անունը կրող միջնակարգ դպրոցի բակում կանգնեցվել է Սուրեն Առաքելյանի հուշարձանը։ Բազալտակերտ կոթողը  (հեղինակներ՝ Ռոբերտ Բալայան, քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան) հերոսին պատկերում է նրա վերջին ու վճռական գրոհի պահին, որը դրեց խիզախ մարտիկի երկրորդ կյանքի՝ անմահության սկիզբը։

Տեղի ունեցավ հուշարձանի հանդիսավոր բացումը: Այդ առթիվ կայացած արարողության ժամանակ ելույթ ունեցան ՀԿԿ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Ռ. Ալեքսանյանը, հերոսի մարտական ընկեր Ս.Մալխասյանը, պատերազմի վետերան Վ. Գրիգորյանը, հանրապետության ներքին գործերի մինիստրության վետերանների խորհրդի նախագահ Է. Մնացականյանը, տրիկոտաժի արտադրական միավորման Սուրեն Առաքելյանի անվան կոմերիտական-երիտասարդական բրիգադի բրիգադավար Հ․ Լալազարյանը, Տաթևի սովխոզի դիրեկտոր Վ. Արշակյանը: Նրանք խոսեցին Հայրենական մեծ պատերազմում սովետական ժողովրդի մեծ հաղթանակի մասին, հարգանքի տուրք մատուցեցին նրանց, ովքեր մարտի դաշտից չվերադարձան։ Ֆաշիզմի դեմ քաջաբար մարտնչեցին նաև հայ ժողովրդի բազում զավակներ: Նրանց թվում էր անվեհեր զինվոր Սուրեն Առաքելյանը, ով իր կյանքը զոհաբերեց հանուն հայրենիքի, հանուն այսօրվա լուսաշող կյանքի:

Հուշարձանի բացման հանդիսությանը մասնակցելու համար պատվիրակություն էր ժամանել Անապայի շրջանից՝ շրջսովետի գործկոմի նախագահի տեղակալ Ալլա Բոյկոյի գլխավորությամբ։ Նա, հերոսի գերեզմանից բերված սրբազան հողը հանձնելով տաթևցիներին, պատմեց իրենց շրջանում եղբայրական գերեզմանների խնամքի ու պահպանության ուղղությամբ կատարվող աշխատանքի մասին, նշեց, որ հոյակերտ կոթող է կառուցվել Սուրեն Առաքելյանի շիրմի վրա։

Շնորհակալական խոսք ասաց հերոսի որդին՝ շինարար-ինժեներ Համլետ Առաքելյանը։ Հերոսի հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ։

Է․  Զոհրաբյան

(Արմենպրեսի թղթակից)

Սովետական Հայաստան N 178

28 հուլիսի 1984 թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40