Աննա Աստվածատուրյան հիմնադրամը մեկնարկում է «ՍԵՐ ՍՅՈՒՆԻՔ» մարդասիրական նախաձեռնությունը

16.03.2026 14:30
751

Իր ծննդյան օրն ամերիկահայ գրող, իրավաբան, հասարակական գործիչ, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթն «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է «Սեր Սյունիք» նախաձեռնության մեկնարկի մասին։ Ծրագիրը կմեկնարկի 2026 թ․ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում ծնված յուրաքանչյուր նորածին կստանա իր նվեր-տուփը՝ համալրված կյանքի առաջին ամիսների համար անհրաժեշտ ամենօրյա խնամքի պարագաներով։

«Սեր Սյունիք» ծրագրի նպատակն է աջակցել Սյունիքի նորաստեղծ ընտանիքներին և հիշեցնել, որ Սփյուռքը նրանց կողքին է»- նշում է Աննան։

Նախաձեռնության հիմքում հիմնադրամի կողմից հաջողությամբ իրականացված «Սեր Արցախ» ծրագիրն է․ 2022-ից մինչև 2024 թվականներին Արցախի գրեթե բոլոր նորածինները՝ 3000 երեխաներ, ստացել են նվերների մեծ տուփ՝ երեխայի և մոր համար նախատեսված առաջին անհրաժեշտության 25 պարագաներով։

«Որպես մարդ, ով մեծացել է շատ սահմանափակ պայմաններում, և որպես մայր՝ ես առանձնահատուկ կարեկցանքով եմ վերաբերվում մեր hայրենիքի խոցելի ընտանիքներին» - հավելում է Աննա Աստվածատուրյան Թերքոթը։ Նա Բաքվից տեղահանված հայ փախստական է, ում ընտանիքի արմատները սերում են Սյունիքի Քարաշեն և Խնձորեսկ համայնքներից։ Աննայի հայրը՝ ճանաչված արվեստագետ, հայկական քանդակադրոշմի վարպետ Նորիկ Աստվածատուրովը, մինչև կյանքի վերջ դստերը պատգամել էր մեծածավալ նախաձեռնություն իրականացնել հենց Սյունիքում։ Նախաձեռնությունը, թեև Աննայի առաջին ծրագիրը չէ Սյունիքում, սակայն իր ծավալով խոստանում է լինել ամենամասշտաբայինը։

«Սեր Սյունիք» նվեր-տուփերում ներառված բոլոր իրերն արտադրվում կամ ձեռք են բերվում Հայաստանում։ Սյունյաց գեղեցիկ լեռները պատկերող տուփերում նորածինների համար բարձրորակ պարագաներ են՝ մանկական հագուստ (բոդիներ), գիշերազգեստներ, սրբիչներ և ծածկոցներ, ինչպես նաև հիգիենայի և խնամքի պարագաներ՝ տակդիրներ, անձեռոցիկներ, մանկական շամպուն, օճառ, քսուքներ և թվային ջերմաչափ։ Տուփերում ներառված կլինեն նաև ծննդաբերությունից հետո մայրիկների համար անհրաժեշտ հիգիենայի պարագաները։

«Աննա Աստվածատուրյան» հիմնադրամն իր գործունեությամբ աջակցում է նաև Հայաստանում գործող փոքր բիզնեսներին, այդ թվում՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների արտադրանքին։ Նվեր-տուփերը կհամալրվեն արցախցի դերձակուհիների ձեռքով կարված մանկական պայուսակներով, ովքեր մասնագիտական հմտություններ են ձեռք բերել Հիմնադրամի կարի ուսուցման դասընթացների շնորհիվ։ Բացի այդ, յուրաքանչյուր տուփում տեղ կգտնեն նաև արցախցի վարպետի պատրաստած ձեռագործ փայտե խաղալիքները»։

«Ինչպես «Սեր Արցախ»-ը, այնպես էլ «Սեր Սյունիք»-ը, ամբողջությամբ հիմնված է նվիրատվությունների վրա և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մեր աջակիցները կիսում են ծրագրի արժեքներն ու նպատակները»,- նշում է Աննա Աստվածատուրյան Թերքոթը՝ հավելելով, որ նախաձեռնությունը նպատակ ունի դառնալ Սփյուռքի և հայրենիքի միջև հաստատված երկարաժամկետ կապի խորհրդանիշը։

Նախաձեռնության իրականացման նպատակով Հիմնադրամը սերտորեն համագործակցում է Սյունիքի չորս ծննդատների հետ։ Իսկ ապրիլի վերջին Աննան անձամբ կժամանի Հայաստան՝ համոզվելու, որ ծրագրի բոլոր բաղադրիչները պատրաստ են հունիսին նախատեսված պաշտոնական մեկնարկին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40