Աննա Աթաբեկյանն իր ապագան պատկերացնում է միայն գեղանկարչության ոլորտում

22.02.2023 10:53
1163

Վեցերորդ տարին է՝ Աննա Աթաբեկյանը զբաղվում է գեղանկարչությամբ. ներկայումս հաճախում է Քաջարանի արվեստի մանկական դպրոցի ավարտական դասարան։

Նրա երազանքներից մեկն այն է եղել, որ իր  գործերով հայտնվի համացանցում՝ ներկայանա իր համերկրացիներին:

Վերջին ժամանակաշրջանում վրձնած կտավներից մեկը «Հայաստան» կոմպոզիցիան է, որը տեղ գտավ հունվարի 28-ին՝ Բանակի օրվա կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում:

Իսկ մինչ այդ մասնակցել է մի քանի այլ ցուցահանդեսների: Այսպես՝ Քաջարանում՝ Երեխաների միջազգային օրվա առթիվ  (հունիսի 1) կազմակերպված կավճանկարչության մրցույթում երկու անգամ հաղթանակ է գրանցել, նաև 2022 թվականին մասնակցել է «Արտ մյուզիք» XIII փառատոնին ու զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

Այս տարի նույնպես կմասնակցի «Արտ մյուզիք»-ի կայանալիք XIV  մրցույթին...

Եվ մեծ ոգևորությամբ ասում է՝ ամեն ինչ կանեմ հաղթանակի հասնելու համար:

Ասում է նաև՝ հետագա տարիներին կբացի սեփական գեղանկարչության կենտրոն ու այնտեղ կդասավանդի երեխաների։

Իր ապագան պատկերացնում է միայն գեղանկարչության ոլորտում։ 

Շնորհակալություն՝ դասավանդողներ Լիլի Մեսանյանին, Աստղիկ  Ավանեսյանին և Արևհատ Թումանյանին, ովքեր բարձր են գնահատում Աննայի կարողությունները և ամեն ինչ անում են, որ երեխան ամբողջապես ինքնադրսևորվի գեղանկարչության ոլորտում:

Գարիկ Աթաբեկյան

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10