Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, քաղաքական շարժման

18.01.2021 12:59
1175

ՀՀ ազգային ժողովի նոր պատգամավոր Աննա Գրիգորյանը, որը պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից, ցանկանում է երկրում տեսնել միջանկյալ՝ տեխնոկրատների կառավարություն, սակայն այս պահին չի տեսնում այնպիսի մարդկանց, որոնք կարող են այդ կառավարությունը ձևավորել, չի սատարում ներկայում գործող որևէ քաղաքական ուժի:  Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինչ քաղաքական օրակարգով է եկել խորհրդարան՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ պատերազմում պարտված իշխանությունն անխուսափելիորեն պետք է հեռանա: Կարծում եմ, որ հնարավոր չէ այսօր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Շատ լարված է իրավիճակը, և հնարավոր են քաղաքացիական բախումներ, այդ առումով կարծում եմ, դեռ պետք է խուսափել արտահերթ ընտրություններ կազմակերպելուց»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ անցումային կառավարության ձևավորումն այս պահին լավագույն տարբերակը կարող է լինել: Սակայն Գրիգորյանը սխալ է համարում այն մոտեցումը, որ երբ անհատը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա, միանգամից նրան համարում են Վազգեն Մանուկյանի կողմնակից:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է «Հայրենիքի փրկության շարժման» քաղաքական օրակարգը՝  Գրիգորյան ասաց. «Ես չեմ սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, որևէ քաղաքական շարժման: Առավել ևս, որ ես չեմ տեսնում, որ լինեն հստակ զրույցներ՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, լինի ճանապարհային քարտեզ, որտեղ հստակ կլինի, թե մեկ տարի հետո մենք որտեղ ենք հայտնվելու: Հետևաբար` ես այդ առումով չեմ կարող սատարել որևէ քաղաքական ուժի և անհատի»,-ասաց պատգամավորը:

Նա հստակեցրեց՝ միջանկյալ կառավարություն ասելով ի նկատի ունի տեխնոկրատների կառավարություն, մարդիկ, որոնք լավ գիտեն իրենց գործը, սակայն նա անհատների անուններ չնշեց, քանի որ այս պահին չի տեսնում այդպիսի մարդկանց:

«Հայկական օրակարգն այս պահին գերիների վերադարձն է իհարկե, Արցախի կարգավիճակը հարցը, Հայաստանի սահմանների անվտանգությունը, մասնավորապես Սյունիքի անվտանգությունը, որն ինձ համար խիստ էական է»,-ասաց Գրիգորյանը:

Պատգամավորը կարծում է, որ այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ-ի շահերը: Ըստ նրա՝ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու և ռեալ արդյունքներ արձանագրելու:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40