Անորոշության ռիսկերը. հայացք Սյունիքից

13.05.2019 16:43
1387

Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխության բերած հայտնի իրադարձությունները մեր հայրենակիցների գերակշիռ մասի մեզ հույսեր արթնացրին, որ լճացման եւ ամենաթողության ժամանակներին փոխարինելու է գալիս ազնվության, ինտելեկտի, աշխատասիրության, հոգեւոր եւ բարոյական բարձր արժեքների ժամանակաշրջանը: Թե ինչքանով էին հիմնավոր այդ հույսերը, քննարկման առանձին ու ծավալուն թեմա է, բայց ակնհայտ է, որ դրանք հիմնականում պայմանավորված էին Նիկոլ Փաշինյան չհանձնվող մարտիկի կերպարով եւ, ըստ իս, ավելի շատ կրում էին հուզական բնույթ, ինչը բնորոշ է հեղափոխական իրավիճակներին: Ժողովուրդը հավատաց Նիկոլ Փաշինյանին, ի սրտե ընդունեց նրա «Մերժիր Սերժին» կարգախոսը եւ իշխանափոխություն իրականացրեց: Սակայն համատարած հուզականության պայմաններում չհստակեցվեց մի կարեւոր հարց. մերժելով նախկին եւ իրապես անընդունելի իրավիճակը՝ ի՞նչ բնույթ է կրելու նոր իրականությունը, ի՞նչ գաղափարներ են բերում իրենց հետ նոր ղեկավարները, ի՞նչ հենասյունների վրա է կառուցվելու հասարակական կյանքը: Ժողովրդին ծանոթ էր միայն Նիկոլ Փաշինյանը, ով հեղափոխության նպատակ հռչակեց «կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարն» ու «սիրո եւ հանդուրժողականության» հասարակության ստեղծումը, մինչդեռ ավելի կոնկրետ քայլերն ու դրանք իրականացնող անձինք լայն հասարակությանը հայտնի չէին:

Ընդունենք, որ գոնե կենցաղային մակարդակով զգալիորեն նվազել են հասարակ քաղաքացուն ծանոթ կոռուպցիոն երեւույթները: Սակայն պետք է հասկանալ, որ կոռուպցիան ունի բազմաթիվ դրսեւորումներ, որոնցից շատերը ծանոթ չեն հասարակ մահկանացուներիս: Իմ խորին համոզմամբ` վերոնշյալ դրական միտումը ժամանակավոր բնույթ չի կրի միայն այն դեպքում, եթե մենք սովորենք կոռուպցիան ընկալել ընդամենը որպես անբարոյականության դրսեւորումներից մեկը: Այսինքն, անհրաժեշտություն կա պայքարել անբարոյականության դեմ՝ դրանով իսկ բացառելով նաեւ նրա բոլոր հնարավոր հետեւանքները՝ այդ թվում` նաեւ կոռուպցիան: Սակայն դրա համար պետք է ընդունել բարոյական արժեքները եւ հետեւել դրանց, ինչը չի արվում ու ստեղծվում է վտանգավոր անորոշություն:  Խորապես համոզված եմ, որ «կոռուպցիա» երեւույթը չի վերանա, քանի դեռ մեր երկրում տիրում է նյութապաշտության մթնոլորտը, «սեր» չի լինի, քանի դեռ տառապում ենք փառասիրության եւ ցանկասիրության մոլուցքով, իրական «հանդուրժողականություն» չի լինի, քանի դեռ որոշ «իրավապաշտպանների» եւ «հասարակական ու քաղաքական գործիչների» կողմից հավասարության նշան է դրվում սահմանապահ գյուղի բազմաչարչար մոր եւ «սեքս աշխատողի» կամ տրանսգենդերի միջեւ: Դեռ ավելին, ամենաբարձր ատյաններում ընդունելության են արժանանում եւ ձայնի իրավունք ստանում տարատեսակ այլասերվածությունների ներկայացուցիչներ՝ դրանով իսկ քարոզելով իրենց արատավոր կենցաղն ու անհանդուրժողականություն եւ վիրավորանք ցուցաբերելով Հայաստանի Հանրապետությունում բացարձակ մեծամասնություն կազմող հայ-քրիստոնյաներիս ու մեր զավակների նկատմամբ: Ագրեսիվ փոքրամասնության որոշ ներկայացուցիչների կողմից անթաքույց փորձեր են արվում հերքել կամ առնվազն կասկածի տակ դնել դարերի ընթացքում իրենց ճշմարտացիությունն ապացուցած եւ հայ ժողովրդի գոյությունն ապահոված այնպիսի հենասյունային արժեքներ, ինչպիսիք են հայրենասիրությունը, հայ ավանդական ընտանիքը, Հայ առաքելական սուրբ եկեղեցին եւ մեր քրիստոնեական դավանանքը: Կեղծ հումանիզմով քողարկված փորձ է արվում (մանավանդ երիտասարդների շրջանում) սերմանել մի շատ վտանգավոր թեզ. «Չկան ճշմարիտ արժեքներ, կան միայն կարծիքներ»: Ցավով պետք է նշեմ, որ այս ամենը սկսում է համակարգային բնույթ կրել, ինչի դրսեւորումն եմ համարում նաեւ վերջերս սկսված բանավեճը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանկից դուրս թողնելու վերաբերյալ: Ու հիմա հասարակ մարդու եւ, ինչը շատ ավելի վտանգավոր է, երիտասարդների շրջանում բազմաթիվ հարցեր են առաջանում: Օրինակ, հայրենասիրությունը շիզոֆրենիա՞ է, թե՞ հայ մարդու գոյության կարեւորագույն նախապայման, տարատեսակ աղանդներով ազգը պառակտե՞լն է ողջամիտ, թե՞ Հայ առաքելական եկեղեցու փրկարար հովանու ներքո ազգը համախմբելը,  ազգային ավանդական արժեքներին հետեւե՞լն է նորմալ, թե՞ այլասերված լինելը, ավանդական ընտանիքի մայր լինե՞լն է նախընտրելի, թե՞ պոռնկությամբ զբաղվելը, թմրամոլությամբ զբաղվե՞լն է խրախուսելի, թե՞ առողջ ապրելակերպ վարելը: Տպավորություն է ստեղծվում, որ նպատակ է դրված ձեւավորելու անհայրենիք, ապազգային, անբարոյական, անսեռ, միայն իր իրավունքներով եւ ցանկությունների բավարարմամբ մտահոգ «քաղաքացու» տեսակ: Ընդունենք, որ ոչ վաղ անցյալում այսպիսի հարցադրումներն աբսուրդային կհամարվեին, սակայն, ցավոք, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: Եվ հիմա այս ու բազմաթիվ այլ հարցեր յուրաքանչյուրիցս  հստակ դիրքորոշում են պահանջում, իսկ դրանց բացակայությունն անխուսափելիորեն հանգեցնում է կործանարար անորոշության եւ քաոսի:

Հ.Գ. Այս օրերին ազգովի նշում ենք մեր մեծերի՝ Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյակն ու իրար հերթ չտալով մեջբերումներ անում նրանց ստեղծագործություններից: Ինքս ինձ հարց եմ տալիս. իսկ նրանք ինչպե՞ս կբնութագրեին մեր ժամանակները: 

Խաչատուր Բադալյան




Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00