Անսահման ուրախության պահ

19.10.2025 12:45
2286

Հանրային հեռուտատեսության առաջին ալիքի հանրահայտ «Երգ երգոց» ծրագիրը հոկտեմբերի 18-ին ներկայացրեց Գուսան Աշոտի մինչ այդ չգործիքավորված և չկատարված 12 երգ: Առաջին հայացքից կարող է թվալ, որ դա մի շատ սովորական, հերթական հաղորդում էր…

Դեռևս 12 տարի առաջ, երբ ձեռնարկել էինք ստեղծել Գուսան Աշոտի պաշտոնական կայքը https://gusanashot.com/, ինձ ամենից շատ զարմացրել և վշտացրել էր Մեծ Գուսանի ստեղծագործությունների կատարման վիճակագրությունը:  Գուսան Աշոտի ստեղծած, նոտագրված և տպագրված ավելի քան 500 երգերից բոլոր ժամանակներում կատարվել են ընդամենը 86-ը: Դրանք հիմնականում առաջին` «Գուսանի սերը» և մասամբ էլ երկրորդ՝ «Սիրո կրակներ» երգարաններում զետեղված երգերն են: Երրորդ՝ «Ծովաստղիկս» երգարանի 126 երգերից կատարվել է միայն 6-ը, իսկ «Հավերժություն»-ից՝ ոչ մի երգ: Եվս 94 երգեր, որոնք կան բանաստեղծությունների ժողովածուներում, տեղ չեն գտել երգարաններում: Ստացվում է, որ բոլոր ժամանակներում կատարվել են մինչև  60-ական թվականներին գրված երգերը, որ անվանի երգահանի կյանքի վերջին  30 տարիների ստեղծագործություններից գրեթե ոչինչ չի կատարվել:         

 Անցած դարակեսին Գուսան Աշոտի երգերի այսպիսի ակտիվ կատարումների  համար մենք պարտական ենք հայ երգի մեծ նվիրյալներ` Հայաստանի երգի և պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թաթուլ Ալթունյանին, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Արամ Մերանգուլյանին, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Վաղարշակ Սահակյանին: Ավելի ուշ այդ ավանդույթները շարունակել են Ստեփան Ջրբաշյանը,   Արմեն Մանդակունյանը,  Մանվել Բեգլարյանը, Էմմա Ծատուրյանը, Թովմաս Պողոսյանը: Առանձնապես պետք է ընդգծել Հովհաննես Բադալյանի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի անունները, ովքեր նոտագրելու հետ մեկտեղ, դարձել են Աշոտի երգերի առաջին կատարողները: Եվ վերջապես,  անվանի երգիչներ Օֆելյա Համբաձումյանի, Նորայր Մնացականյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Վալյա Սամվելյանի, Բելլա Դարբինյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Լևոն Քաթրջյանի, Ռիմա Սարիբեկյանի, Սուսաննա Սաֆարյանի, Պապին Պողոսյանի և էլի մի խումբ երգիչների  շնորհիվ է, որ Գուսան Աշոտի նոր երգերը ժամանակին պատշաճ քանակության կատարումներ են ունեցել:

Իսկ հետո՞… Տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնվել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բացելու Գուսան Աշոտի չկատարված երգերի գանձարանը, որտեղ թաքնված երգերը նոր որակներով ու երանգներով կներկայացնեն մեծ երգահանի արվեստը:

Այսօր բացառիկ ուրախության պահ է: Իբրև «մեր ժամանակի հերոս» կարելի է դիտել անվանի երաժիշտ, Հայաստանի հանրապետության վաստակավոր արտիստ, «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին, ով արձագանքելով Գուսան Աշոտի պաշտոնական կայքը վարողների խնդրանքին, անհատույց մշակել, գործիքավորել, նվագախմբի ու առաջին ալիքի երգի մրցույթում ընտրյալներ ճանաչված երգիչների կատարմամբ ներկայացրել է հնչած 12 երգերը: Այսօր 12 նոր, մինչ այդ չկատարված երգերի պրոֆեսիոնալ կատարումներով հարստացել է Գուսանի երգարվեստի գանձարանը:

Գուսան Աշոտի արվեստի երկրպագուների, ողջ սյունեցիների անունից շնորհակալության խոսք եմ ուղղում «Երգ երգոց» ծրագրի ղեկավարությանը, երգիչներին, «Նարեկացի» նվագախմբի ղեկավարին ու բոլոր երաժիշտներին՝ այս հայրենանվեր գործը ձեռնարկելու և իրականացնելու համար: Մենք էլի սպասելիքներ ունենք…

Գագիկ Հայրումյան

https://gusanashot.com/ կայքի հիմնադիր և խմբագիր

Թողարկումը դիտեք հետեւյալ հղմամբ՝ https://www.1tv.am/.../%D4%B5%D6%80%D5%A3-%D5%A5.../237062

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19

ԿԽՄԿ–ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի

21.08.2026 22:19

Այս ամբողջ ընթացքում Ձեր պահվածքը եղել է իսկական հավատավորի և հոգևոր առաջնորդի պահվածք՝ զուսպ ու վեհ․ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:37

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության գործում․ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան առթիվ

21.08.2026 19:35

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը՝ Վեհափառին

21.08.2026 19:31

Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է

21.08.2026 16:52

Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը չի կարող լիարժեք լինել առանց հայ գերիների ազատ արձակման․ The Washington Times

21.08.2026 16:47