Անտեսանելի ճգնաժամ՝ Կառավարությունում

18.07.2018 15:43
1208

Բավական մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված մեկ օրվա ընթացքում Կառավարությունում տեղի ունեցած միանգամից երկու հրաժարականների հետ. առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանն ու վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանն էին սինխրոն կերպով հրաժարական տվել:

Հրաժարականների պատճառներն, ըստ էության, բավական սուբյեկտիվ են. Փաշոյանի համապատասխան որոշման պատճառտ պատերազմին վերաբերող սկանդալային հարցազրույցն է, իսկ ահա Աճեմյանը, պարզվում է, զբաղված է եղել սեփական աղանդի լոբբինգով, բազմապիսի շահերի պաշտպանությամբ («Կյանքի խոսք»-ից է):

Գուցե ոմանք կարող են նույնիսկ դրական գնահատել հրաժարականների փաստը, համարել պետության կայացման տեսանկյունից ողջունելի փաստ (չեն կարողացել հավուր պաշաճի կատարել իրենց պաշտոնեական գործառույթները, դիմում են գրել, հեռացել՝ կառճած չմնալով աթոռներից), ակնհայտ է, սակայն, որ խնդիրը չափազանց խորքային է, ու բնավ չի վերաբերում միայն այս երկուսին:

Գաղտնիք չէ, որ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունում ներգրավված անձանցից առնվազը մի քանիսի վերաբերալ հասարակական ու փորձագիական շրջանակների արձագանքներն այնքան էլ միանշանակ չեն, ու շատերի համոզմամբ՝ սա բնավ այն կազմը չէ, որը կարող է օգնել հեղափոխության առաջնորդին բազմապիսի խնդիրների հաղթահարման հարցում. կարևոր պաշտոններ զբաղեցնողներից շատերն անփորձ են, չափից դուրս երիտասարդ, պետական աշխատանքին անծանոթ, մարդիկ են, ովքեր պարզապես կանգնել են Փաշինյանի կողքին ու մասնակցել հեղափոխական գործընթփացներին, ելույթներ ունեցել և այլն: Հարց է առաջ գալիս՝ արդյոք միայն Փաշինյանի կողքին գտնվելու հանգամանքը կարո՞ղ էր բավարար հիմք հանդիսանալ պետական բաձր պաշտոններ զբաղեցնելու համար, արդյոք Հայաստանի նման բարդ երկրում պետական աշխատանքի նրբություններին անտեղյակ երիտասարդները կարո՞ղ են  հարմար թեկնածուներ համարվել՝ ներգրավվելու պետական կառավաման համակարգում, թե՞, այնուամենայնիվ, սա այն դեպքն է, երբ անփորձությունը ոչ թե առավելություն է, այլ՝ թերություն՝ զուտ օբյեկտիվորեն՝ նույնիսկ եթե այդ մարդիկ կրակոտ հեղափոխականներ են անգամ, գաղափարական ասեր…

Անկասկած, Փաշինյանն այս ամենից պետք է լրջագույն հետևություններ անի, ու առնվազն արտահերթ ընտրություններից հետո էապես վերանայի Կառավարության կազմն ու առավել ճկուն կադրային քաղաքականություն վարի՝ շատ դեպքերում հաշվի չառնելով, թե այս կամ այն անձը կուսակցակա՞ն է, թե՞ ոչ. կան բազմաթիվ հրաշալի կադրեր, որոնք որևիցե կուսակցության անդամ չեն, սակայն կարող են շատ օգտակար գտնվել  պետության համար: ճի՛տ է՝միգուցե ոմանք կարող են առարկել, թե Կառվարությունը քաղաքական մարմին է, ու նշանակումներն ել կատարվում են քաղաքական տրամաբանությունից ելնելով, սակայն հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, ինչպես նաև Հայստանի առաջ ծառացած մարտահրավերների բազմաբղետությունը՝  կարելի է և այս պարագայում մի փոքր շեղվել ընդունված կանոններից ու շեշտը դնել ոչ թե քաղաքականության, այլ իրական արդյունքի վրա, ոչ թե նեղկուսակցական շահերն առաջ տանել, այլ հասարակության սպասելիքներն ամեն գնով արդարացնելուն միտված լինել. եթե մեկը «Ելք»-ից չէ, եթե մեկը ասֆալտին չի պառկել, բնավ  չի նշանակում, որ չի կարող իր օգտակար ծառայությունները մատուցել պետությանը:

Եթե ներկա փուլում Փաշինյանի կադրային նշանակումները, չնայած թերություններին, որոշակի առումով կարող են ընկալելի կամ հանդուրժելի համարվել (հեղափոխություն է տեղի ունեցել, ու Փաշինյանը պարտավոր էր իր պարտքը վերադարձնել նրանց, ովքեր ակտիվ դերակատարություն են ունեցել հեղափոխության հաղթանակի գործում), ապա արտահերթ ընտրություններից հետո, երբ իր ավարտին կհասնի հեղափոխությունն, ու կգա ռեալ գործերի ու սառը դատողության ժամանակը, փաշինյանն, անկասկած, պետք է վերագնահատի Կառավարության կազմն ու զտի՝ ըստ ցուցաբերած արդյունքների, ըստ որակավորման, ըստ ընկալելիության աստիճանի՝ պաշտոնի նշանակելով  նշանակելով այնպիսի մարդկանց, ովքեր Կառավարության ներսում կայուն մթնոլորտ երաշխավորելուն զուգահեռ աչքի կընկնեն իրենց աշխատանքի ադյունավետությամբ ու  ոլորտային գիտելիքներով. պատերազմող երկիր են, ու մեզ օդի ու ջրի պես ներքին կայունություն է հարկավոր:

Norlur.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08