Անցկացվել է Արշամ Վեզիրյանի անվան հանրապետական կրոսավազքի մրցաշարը

17.10.2025 11:37
738

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին տեղի է ունեցել Կապանի սպորտային կյանքում զգալի ավանդ ներդրած, ՀՀ վաստակավոր մանկավարժ՝ Արշամ Վեզիրյանի անվան հանրապետական կրոսավազքի մրցաշարը, որին մասնակցել է Կապան, Վանաձոր, Քաջարան համայնքները ներկայացնող մարզիկներն ու մարզուհիները։

Մրցումները անցկացվել են երեք տարիքային խմբով՝ անհատական և թիմային հաշվարկով։

Հանրակրթական դպրոցների աղջիկների և տղաների անհատական մրցապայքարում հաղթողներ են ճանաչվել՝

500 մետր վազքատարածությունում աղջիկներից Սուսաննա Ներսեսյանը, տղաներից՝ Ալեն Շամիրյանը:

1000 մետր վազքատարածությունում աղջիկներից Անգելինա Սողոմոնյանը, տղաներից՝ Մանվել Էլոյանը:

1500 մետր վազքատարածությունում աղջիկներից Ինեսա Ադամյանը, տղաներից՝ Դավիթ Պողոսյանը։

Իսկ մարզադպրոցների աղջիկների և տղաների անհատական մրցապայքարում՝

500 մետր վազքատարածությունում աղջիկներից Սառա Նուրիջանյանը, տղաներից՝ Ալեն Օվչյանը։

1000 մետր վազքատարածությունում աղջիկներից Մարիետա Մանուչարյանը, տղաներից՝ Դավիթ Սահակյանը։

1500 մետր վազքատարածությունում աղջիկներից Միլենա Սահակյանը, տղաներից՝ Արեն Տիտանյանը։

Թիմային հաշվարկով, ավագ և հիմնական դպրոցներից հաղթող են ճանաչվել համապատասխանաբար Կապանի թիվ 9 ավագ դպրոցը և թիվ 5 հիմնական դպրոցը։ Իսկ մարզադպրոցներից հաղթողի կոչմանն է արժանացել Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը։

Բոլոր տարիքային խմբերի՝ անհատական և թիմային հաշվարկով մրցանակակիրները և հաղթողները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, գավաթներով, հավաստագրերով և խրախուսական նվերներով։

Հուշամրցումը կազմակերպել էր Սյունիքի մարզի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ և «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ։

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40