Անվադողերի հերթական խմբաքանակն ուղարկվել է մարտական դիրքեր

07.05.2019 11:24
1201

Ապրիլյան պատերազմի նահատակ, գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանի նախաձեռնությամբ դեպի մարտական դիրքեր անվադողերի հերթական խմբաքանակը Հայաստանից ուղարկվել է Արցախ:

Անվադողերի հերթական խմբաքանակը ուղարկվել է մարտական դիրքեր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ժորա Աբգարյանն ասել է, որ անվադողեր հավաքելու գաղափարը ծագել է դեռևս 2017 թ.-ի սեպտեմբերին, երբ հերթական անգամ զորամաս այցելելիս զինվորների հետ զրույցում բարձրացվեց անվադողերի հարցը:

«Այդ ժամանակ մեզ մոտ ցանկություն առաջացավ սկսել կամավոր սկզբունքով անվադողեր հավաքել և տրամադրել Պաշտպանության բանակին: Մեզ միացան նաև եղբորս` Տիգրանի ընկերները, իսկ հետագայում` նաև այլ քաղաքացիներ: Արդյունքում հավաքվեցին տասնյակ բեռնատար մեքենաներով անվադողեր: Իրականում ես չէի էլ պատկերացնում, որ նախաձեռնությունը ծրագիր կդառնա, ու չգիտեի, որ այսքան հզոր թիմ ձեռք կբերեմ, բայց այն, որ անշահախնդիր անում ենք ու զգում արդյունքը, դա ավելի է ուժ տալիս և մոտիվացնում մեզ»,- նշել է Ժ. Աբգարյանը:

Նրա խոսքով` տեղափոխման հարցերում օգնում է Պաշտպանության նախարարությունը և պաշտոնատար անձինք, իսկ անվադողերի հավաքման գործընթացն իրականացնում են երիտասարդներով:

«Մեզ համար հիմնական նպատակ է դարձել բոլոր մեր դիրքերի ամրապնդումը, որպեսզի զինվորների ծնողներն էլ ուժ ստանան: Գործընթացը առաջիկայում ևս շարունակվելու է ու փորձելու ենք ավելի շատ մարդկանց ընդգրկել ծրագրում: Անվադողերի հավաքումը իրականացվում է Հայաստանի և Արցախի ամբողջ տարածքում»,- ավելացրել է Ժ. Աբգարյանը: 

armlur.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10