Անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները․ «Միասնության թևերը» վարչական դատարան է դիմել

18.06.2026 10:41
302

ԿԸՀ որոշման մեջ նշվում էր, թե նախընտրական փուլում և քվեարկության օրը տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը վարչական դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ որոշումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։ Այդ մասին նշված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

««Միասնության թևեր» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր հայտարարած դիրքորոշմանը, քիչ առաջ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Հիշեցնենք, որ ԿԸՀ հունիսի 14-ի 258-Ա որոշման մեջ նշված էր, թե հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:

Հավելենք, որ ավելի վաղ «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը հայտարարեց, որ կդիմեն նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Հունիսի 14-ին ԿԸՀ–ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։ Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» , «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունները համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։

Հայտարարության մեջ նշված է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են թվով 5 խոշոր խումբ հանդիսացող ֆունդամենտալ ընտրական խախտումներ, և ըստ այդմ` ընտրության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40