Անժելա Գյունաշյան. հիշատակի խոսք

25.07.2022 17:07
5575

Երկրային կյանքին հրաժեշտ է տվել Անժելա Գյունաշյանը: Նրա  մասնագիտական գործունեությունն անցել է դեղագործության ոլորտում: Ծնվել է 1933 թվականին Կապան քաղաքում: Ավարտելով Երևանի բժշկական ուսումնարանի դեղագործական բաժինը՝ 1958 թվականից գլխավորել է Կապանի բուժմիավորման ներհիվանդանոցային դեղատունը, որը սպասարկում էր  հիվանդանոցի վեց բաժանմունքնին և պոլիկլինիկային: Որպես դեղագործ աշխատանքային երկար ուղի է անցել Կապանի և Քաջարանի դեղատներում, նաև աչքի ընկել հասարակական աշխատանքներով:

Դեղագործի համար հատուկ սահմանված աշխատանքային ժամեր չկան: Երբեմն ուշ էր տուն վերադառնում, եթե պահանջվում էր կատարել հաճախորդների պատվերները, այն հաստատ համոզմունքով, որ իր պատրաստած դեղերը կյանք են պարգևում մարդկանց, վերականգնում նրանց առողջությունը:

«Մի քանի րոպե առաջ հեռախոսով դեղ են պատվիրել, մինչև չպատրաստեմ, տուն չեմ գնա», - այսպիսի իրավիճակներ շատ են եղել նրա աշխատանքային պրակտիկայում: Նրա պատրաստած դեղերն աչքի էին ընկնում բարձր որակով, ուստի բոլոր հաճախորդները գոհունակությամբ և հարգանքով են խոսել նրա մասին:

Անհանգիստ ու  պրպտուն բնավորություն ուներ. արագ մտածելու և գործելու ընդունակությունն Ա. Գյունաշյանին դարձրել էր բուժման կարիք ունեցողների ամենահուսալի մարդն ու խորհրդատուն:

Անժիկ Գյունաշյանը գորովագութ մայր էր, անմիջական ընկեր, հավատարիմ հարևան: Այդպես էլ նա կմնա իրեն ճանաչողների սրտերում:

Մի խումբ ընկերներ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01