«Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել Հայկական կարմիր խաչի ընկերությանը՝ Արցախից բռնի տեղահանվածներին օժանդակության համար

02.11.2023 10:59
848

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը և Հայկական կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 1-ին ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղ ծրագրերի իրականացմամբ միավորելու իրենց ջանքերը՝ մարդասիրական աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց։

Ընկերությունից հայտնում են, որ ըստ այդմ՝ «Ապավեն» ՍՊԸ-ն Հայկական կարմիր խաչի ընկերությանը կկատարի 40 000 000 դրամի չափով նվիրատվություն, իսկ ՀԿԽԸ-ն՝ կամավորական ռեսուրսի ներգրավմամբ կկազմակերպի մարդասիրական օգնության ձեռքբերումը, փաթեթավորումն ու բաշխումը շահառուներին։

Հուշագիրը վավերացրել են «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը և Հայկական կարմիր խաչի ընկերություն ՀԿ-ի գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Կողմերը կարևորել են կորպորատիվ համագործակցության դրսևորումը՝ որպես մարդասիրական ճգնաժամի սպառնալիքներին ու իրավիճակներին պատշաճ արձագանք, ինչպես նաև մարտահրավերներին հասցեական լուծումներ տալու հարցում մասնավոր սեկտորի սոցիալական պատասխանատվությունը։

Նշենք, որ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը վեց ամսով ստանձնել է նաև Բյուրականի աստղադիտարանի հյուրատանն ապաստանած Արցախից բռնի տեղահանված մեր 40 հայրենակիցների կեցության և կենսական առաջին անհրաժեշտության ապրանքների ֆինանսավորումը:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40