«Ապեր, ինձ խփեցին»․Թորգոմը զոհվել է Մատաղիսում`ավագ եղբոր ձեռքերում

30.06.2021 14:44
1337

19- ամյա Թորգոմ Սայադյանը զոհվել է Մատաղիսում` ավագ եղբոր ձեռքերում: Նրա  զոհվելուց հետո հոգեկան ցնցում ստացած Արթուր Սայադյանը բուժում է ստացել հոգեբուժարանում, ապա վերադարձել է ծառայության:

Թորգոմն ու Արթուրը մեծացել են ասորական բազմազավակ ընտանիքում, որտեղ եղել է 8 երեխա` 3 աղջիկ եւ 5 տղա: Երեխաներին պահելու գումար վաստակելու համար ընտանիքը մեկնել է ՌԴ, որտեղ ապրել է 7 տարի: Ընտանիքի մայրը` Սոնա Սայադյանը պատմում է, որ իրենց վերադարձը Հայաստան անսպասելի է եղել: Արդեն 19 տարեկան Թորգոմը ծնողներին հայտարարել է, թե վերադառնում է ՀՀ` ծառայելու: Նույն նպատակի մասին է հայտնել նաեւ Արթուրը, ով արդեն 21 տարեկան էր, ամուսնացած էր եւ ուներ դուստր:

«Երկու եղբայր 2019թ-ի դեկտեմբերին մեկնեցին ծառայության:

Մենք գնացինք իրանց մոտ, շատ լավ էին, բարձր տրամադրությամբ էին ու ուրախ, ասում էին, որ ծառայությունը շատ լավ է անցնում»,- պատմում է տիկին Սոնան:

Թորգոմի մահվան մասին լուրը ընտանիքին է հասել հոկտեմբերի 10-ին:

«Հոկտեմբերի 10- ին զոհվեց տղաս: Պատերազմի մեջ է եղել, բայց մենք չենք իմացել: Երբ զանգում էի, լսում էի ձայներ, ասում էի` Թորգոմ, էդ ի ՞նչ ա, ասում էր` մամա, եկել ենք հրաձգարան, դուխդ չգցես, ամեն ինչ լավ կլինի… Երկու եղբայր միասին են եղել: Հրադադար կոչվածի օրն է եղել: Այդ ժամանակ է լինում: Արթուրս կռվում է հետը, ասում ա` Թորգոմ դու մի արի: Մեծերից էլ են ասում, Թորգոմ, կամ դու պետք է գաս, կամ եղբայրդ: Երկու եղբայր իրավունք չունենք հանենք պոստեր: Թորգոմն ասում է` թող Արթուրը մնա, ինքը երեխա ունի, Արթուրն էլ ասում է` ես երեխա ունեմ, դու ոչ մի բան չունես: Արթուրս էնտեղ երկու անգամ ապտակում է, ինքն էլ Արթուրին բրդում է, ասում է` որտեղ դու, այնտեղ ես: Ասում ա, դե արի երկու եղբայր գնանք: Բարձրանում են դիրքեր, թորքերը սկսում են կրակել: Երբ կրակում են, 13 հոգի զոհվում է: Արթուրենք գնում են առաջ, որ մյուս տղաներին փրկեն: Թորգոմը որ տեսնում է եղբայրը գնում է, դե ինքը գնդացրորդ է, ոտքի է կանգնում, առաջ է գնում, որ եղբորը չխփեն»:

Ավելի ուշ Արթուրը մորը պատմել է, որ եղբայրը 24 րոպե մարտ է վարել եւ  17 զինվորի կյանք է փրկել:

«Արթուրս պատմում է` մամա, որ Թորգոմին գրկեցի, բերանի մեջ էի փչում, արյուն եղա: Հետո տեսա վերք չկա, փոքր ծակ է եղել: Ասեցի` Թորգոմ մի վախեցիր, բան չկա: Ասեց` չէ, ապեր, ինձ խփեցին: Ձեռքս տաքացավ մեջքի հետեւից, հանեցի, նայեցի, տեսա սաղ արյունն ա, սիրտն ա… Արթուրս պառկեց, երկու ամիս բուժվեց, ահավոր էր, ուղարկեցին Կանազի հոգեբուժարան…դողում էր անընդհատ, ասում էր` անընդհատ կարծում եմ, թե էդ բաները ձեռքիս մեջ են»,- հիշելով որդու խոսքերը` պատմում է Սոնա Սայադյանը:

Թորգոմ Սայադյանը հուղարկավորված է հայրենի Վերին Դվին գյուղում: Նրա ընտանիքն այլեւս ՌԴ չի վերադառնա: «Որտեղ Թորգոմս, էնտեղ ես» ,- ասում է զոհված զինվորի մայրը:

Անի Գևորգյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24