ԱՊՀ նախագահությունը փոխանցվեց Թուրքմենստանին

28.09.2018 13:29
1181

ԴՈՒՇԱՆԲԵ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանի Հանրապետությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումը կայացվեց Դուշանբեում` ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի հերթական նիստում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ընդլայնված նիստում տեղեկացրեց, որ նեղ կազմում նիստում ամփոփվել են ԱՊՀ շրջանակում ընթացիկ տարվա ընթացքում համագործակցության արդյունքները և քննարկվել ԱՊՀ շրջանակում փոխգործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները: «Հատուկ ուշադրություն է դարձվել 2020 թվականին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունները համատեղ նշելու նախապատրաստական աշխատանքներին»,- ասաց Լեբեդևը:

Խորհուրդը հայտարարություն է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ, հաստատել 2021 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումները Տաջիկստանում անցկացնելու որոշումը, 2021 թվականն ԱՊՀ-ում հայտարարել ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Հաստատվել է 2019–2023 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջպետական ծրագիրը, ստորագրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համաձայնագիրը: Փոփոխություններ են կատարվել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կանոնակարգում, լրացումներ` ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կանոնակարգում: Նիստի ընթացքում ստորագրվել են բազմակողմ համագործակցության մի շարք փաստաթղթեր` հումանիտար, իրավապահ և ռազմական ոլորտներում: ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում` 2019 թվականի հոկտեմբերի 11-ին:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40