Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչքան են վստահում գործող իշխանությանը. Կարեն Համբարձումյան

26.02.2020 23:44
1511

Մարտի 2-ին Սյունիքից մեկնարկելու է «Այո»-ի քարոզարշավը: ԱԺ պատգամովոր Կարեն Համբարձումյանը, ով Սյունիքի նախկին մարզպետն էր, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ղեկավարելու է Սիսիանի և Գորայքի շտաբները:

Armdaily.am-ի հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում հենց Սյունիքից, արդյոք պայմանավորված է նրանով, որ այդ մարզում վստահության պակաս կա իշխանությունների հանդեպ, Համբարձումյանը պատասխանեց.«Ես այդ կարծիքին չեմ:2018 թվականին մոտ 70 տոկոս ձայն է Սյունիքը տվել «Իմ քայլին»: Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչքան են վստահում գործող իշխանությանը: Մեկնարկը շտաբում է քննարկվել և համաձայնեցվել: Իսկ այն, որ Սյունիքում հեղափոխությունն ուժեղ է, դա չի քննարկվում և երկրորդ կարծիք չի կարող լինել»:

Համբարձումյանը նշեց, որ իր քարոզարշավը կանցկացնի Սիսիան և Գորայք համայնքներում, բակային հանդիպումներ կունենա. «Հանդիպելու եմ քաղաքացիներին և ներկայացնելու եմ իրավիճակը: Չնայած բոլորն էլ շատ լավ հասկանում են, բոլորի համար էլ տեսանելի են, թե տարիներ ի վեր ինչն է կատարվել դատական ոլորտում: Այսօր ցանկացած ընտանիք մտնես, իրավական խնդիրներ են ունեցել և ոչ մեկը նորմալ լուծում չի ստացել: Ես ոչ մի սյունեցի չգիտեմ, որ դատական խնդիր է ունցել ու գոհ է եղել»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40