Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկից 8 տարի է անցել․ Տիգրան Աբրահամյան

02.04.2024 14:21
723

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Այն սխրագործություններն ու վճռական գործողությունները, որոնք իրականացրեցին մեր զինծառայողները, այսօր էլ ակտուալ է, որովհետև Ադրբեջանը «մռութին ուտելով» հստակ հասկացավ, որ Արցախի ու Հայաստանի դեմ որևէ պատերազմ կամ գործողություն «հեշտ զբոսանք» չի լինելու:

Ապրիլի 2-5-ը ժամանակահատվածում Պաշտպանության բանակն ունեցավ 75 զոհ, նահատակներ, որոնց առաքելությունը մեկն էր` ամեն գնով պաշտպանել հայրենիքը և նրանք նույնիսկ կյանքի գնով արեցին:

Ադրբեջանի այդ ժամանակվա կորուստների մասին շատ խոսվեց` 700-800-ի կարգի էր, այլ աղբյուրներ մինչև 1000 էին նշում:

Այդ ժամանակ բանակը, հասարակությունը գիտեին` կա պետություն, որը ոչ միայն պատասխանատու էր իր զինծառայողի ցանկացած քայլի համար, այլ իր ողջ ներուժը դնելու էր հայրենիքի պաշտպանության համար:

Այսօր էլ մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում թշնամուն ճնշման մեծ թվով մարտական առաջադրանքների են մասնակցել` դիվերսիոն գործողություններից մինչև 44-օրյա պատերազմ:

Այդ ամենն արվել է պատվով, ցավոք, որոշ դեպքերում անձնազոհության միջոցով:

Այսօրվա օրը 2 կարևոր խորհուրդ ունի` հայը ցանկացած գնով կարող է իրեն պաշտպանել, երկրորդ, այն երկիրը` այս դեպքում հասկանալ իշխանությունը, որն իր զավակների բարձր առաքելությունը համարում է «հանուն ոչնչի»` իր ազգի համար հեռանկար չի կարող ապահովել:

Հավերժ փառք և խոնարհում վերջին 3 տասնամյակներում հանուն Հայրենիքի` Հայաստանի ու Արցախի ազատագրման և պաշտպանության համար նահատակվածներին և մեծագույն հարգանք նրանց ընտանիքներին:

ՀԳ. Լուսանկարում ապրիլյան գործողությունների առաջին օրը` Արցախի հարավային ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռն է կամ այն ինչ մնացել է դրանից, որը խոցվել է մարտական դիրքի անձնակազմի ուժերով` նռնականետով»:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34