Արա Խզմալյանը հարգանքի տուրք է մատուցել Զանգեզուրի գոյամարտի ամենաերևելի առաջնորդներից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանի հիշատակին

18.05.2023 11:30
1627

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ով մայիսի 17-ից աշխատանքային այցով գտնվում է Կապանում, այսօր այցելել է Զանգեզուրի գոյամարտի ամենաերևելի առաջնորդներից մեկի՝ Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Սյունյաց աշխարհի լեգենդար զավակ Պողոս Տեր-Դավթյանը քարեղեն տեսքով Կապան է վերադարձել 2022 թ. օգոստոսի 20-ին:

Երախտապարտ սյունեցիների տասնամյակների իղձը՝ Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանը տեսնելու Կապանի կենտրոնում, իրականություն է դարձել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ:

Պողոս Տեր-Դավթյանի կյանքի և հերոսական գործունեության մասին փոխնախարարին տեղեկություններ հաղորդեց «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը՝ մասնավորապես կարևորելով հրամանատարի բացառիկ դերակատարությունը 1918-20 թթ. Սիսիանի տարածաշրջանի անվտանգության ապահովման, Զանգեզուրի հերոսամարտի ընթացքում (1919 թ. նոյեմբեր) Սև լճի ու Մեծ Իշխանասարի պաշտպանության, ինչպես և Դրոյի (Դրաստամատ Կանայանի) հրամանատարությամբ 1920 թ. հունվարին իրականացված Շուռնուխի հաղթական օպերացիայի ընթացքում:

Այդ ամենի համար էր (և ոչ միայն), որ Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհը մեծագույն հարգանքով ու ակնածանքով էր արտահայտվում հայ ազատամարտի երախտավորի մասին՝ «Մեր պաշտելի Պողոսը, այդ մեծ ու հերոս նահատակը»:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38