Արագ շախմատի մրցաշար Կապանի տարածաշրջանի Ծավ գյուղում

11.04.2023 12:11
2370

Ապրիլի 9-ին Սյունիքի մարզի սահմանամերձ Ծավ գյուղում կայացավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի կողմից կազմակերպված արագ շախմատի ընկերական մրցաշարը և միաժամանակյա խաղը։ Մրցաշարին մասնակցելու նպատակով Ծավ գյուղում էին շախմատի սիրահարները մարզի տարբեր քաղաքներից (Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ) և գյուղերից:

Բացմանը ելույթով հանդես եկավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Փարսադանյանը:

«Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս: Սահմանամերձ դարձած Ծավում կազմակերպված այս միջոցառման նպատակն է համախմբել շախմատի սյունեցի սիրահարներին և ակտիվացնել գյուղի սոցիալ-մշակութային կյանքը»,- ասաց Նիկոլայ Փարսադանյանը:

Մրցաշարին ներկա էին միջազգային վարպետ, 2019 թվականի մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: Նրանք միաժամանակյա խաղ ունեցան մրցաշարի մասնակիցների հետ:

Արագ շախմատի ընկերական մրցաշարին ներկա էր նաև «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:

Մրցաշարի արդյունքում I, II, III տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հուշամեդալներով և ստացան դրամական պարգևներ: Մրցանակներ հանձնվեցին նաև այլ անվանակարգերում:

Ծավ գյուղում բարձր տրամադրություն էր, մասնակիցները մեծ ոգևորությամբ էին պատրաստվել մրցաշարին։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40