Արագաչափերի քանակը կարճ ժամանակում զգալիորեն կկրճատվի. կարծում է փոխոստիկանապետը

15.11.2018 17:03
1199

ՀՀ ոստիկանությունը արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար պատրաստվում է մոնիտորինգ իրականացնել: Դրա արդյունքում արագաչափերի քանակը զգալիորեն կկրճատվի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը:

«Մենք այն կարծիքին չենք, որ արագաչափերի թիվը պետք է ավելանա: Հակառակը՝ վերջին շրջանում մեր ուսումնասիրությունների շրջանում եկել ենք այն եզրահանգման, որ պետք է մոնիտորինգ արվի արագաչափերի տեղակայման անհրաժեշտությունը որոշելու համար: Եվ վթարածին տեղանքներում, հաշվի առնելով երթևեկության անվտանգության նկատմամբ իրական սպառնալիքների առկայությունը, պետք է տեղադրվեն արագաչափերը: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակում արագաչափերի  քանակը զգալիորեն կկրճատվի»,-ասաց Քոչարյանը:  

Նա նշեց, որ իրենք արևմտյան պետությունների փորձին ևս ծանոթ են: Ստացիոնար արագաչափերի պրակտիկան տարածում չունի, հակառակը՝ դրանք քողարկված են, որը ավելի արդյունավետ է անվտանգության հսկողության տեսանկյունից: Բայց Քոչարյանի կարծիքով՝ նման տարբերակին անցում կատարելը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:

Նա նկատեց, որ ունենք օրինավոր վարորդների շատ մեծ թիվ: «70-80 տոկոսին համարում ենք օրինավոր վարորդներ, ովքեր պահպանում են կանոնները: Բայց, ցավոք, օրինավոր վարքի միակ պատճառը քաղաքացիական բարձր գիտակցումը չէ: Շատերի համար օրինավոր վարքի խթան է հանդիսանում վարչական պատասխանատվության նկատմամբ մտավախությունը: Եվ հսկողության թուլացման հարցում պետք է շատ զգուշավոր կերպով փոխենք քաղաքականությունը»,-ասաց ոստիկանապետի տեղակալը:

Նրա կարծիքով՝ պետք է անեն ոչ թե խստացում, սահմանափակումներ խորացում, այլ հավասարակշռության պահպանում, անհատական հանգամանքները ևս պետք է հաշվի առնեն»:

«Մենք կարծում ենք, որ կտրուկ փոփոխությունների ժամանակը եկել է, ակնհայտ է, որ տուգանային գործող սանկցիաներն այլևս չեն ապահովում այնպիսի արդյունք, որն ակնկալում է պետությունը և հասարակությունը: Դրա համար կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ»,-եզրափակեց Քոչարյանը:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40