Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

03.11.2025 15:50
534

Ազգային ժողովի բյուջետային քննարկումների ժամանակ Հայաստանի ներքին գործերի  նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով Միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացված միջոցառումներին, նշել է, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում։ 

 Արփինե Սարգսյանն ասել է, որ առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ «Այս տեսանկյունից հստակ կլինեն Հայաստանի պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ»,- ասել է նախարարը։

Խոսելով բիոմետրիկ համակարգի ներդրման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ ակտիվորեն շարունակվում են աշխատանքները, կա կնքված պայմանագիր, մասնավոր գործընկերոջ հետ տարածքային գրասենյակների մասով որոշարկում, վերջնականացվել են տարածքային գրասենյակների արտաքին նկարագրերը, հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը, իսկ  առաջիկայում կհաստատվի անձնագրի արտաքին նկարագիրը։  

ՆԳ նախարարի խոսքով՝ պետք է վերանայվեն ծառայության շենքային պայմանները, որի շինարարական աշխատանքների նախատեսման մոդելային տարբերակը մասնավոր գործընկերոջ հետ նախատեսված է։  Այս աշխատանքների ապահովումը կիրականացվի 2026 թվականի առաջին կիսամյակում, իսկ երկրորդ  կիսամյակից կսկսվի բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ 

Արփինե Սարգսյանը նշել է, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմանների հարցը մանրամասն դիտարկվել է մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը սահուն լինի, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։ 

ՄՔԾ ոլորտի բարեփոխումների համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025թ. հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը:  Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում այս ուղղությամբ ձեռնարկված էական քայլերը․ ներկայում ընթանում է  X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի տվյալների արագ և անվտանգ փոխանակում գերատեսչությունների միջև։ 

Հայաստանն ու Եվրամիությունը ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին հայտարարել էին 2024 թվականի սեպտեմբերին։ Դրանից հետո ակտիվ ռեժիմով հանդիպումներ և տարբեր պաշտոնյաների փոխայցելություններ են տեղի ունենում՝ գործընթացն առաջ մղելու նպատակով։ 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40