Առաջիկա շաբաթում «Պոլիմեթալ»-ը կստանձնի Կապանի լեռնահանքային կոմբինատի ղեկավարությունը

25.04.2016 17:47
2042

Ապրիլի 25-ին «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի պաշտոնական վերջին հանդիպումը լրատվամիջոցների եւ տարբեր հկ-ների ներկայացուցիչների հետ: Նա նախ ներկայացրեց ապրիլի 25-ին իր աշխատակիցներին ուղղված վերջին նամակը, այնուհետեւ հակիրճ խոսեց այս տարիների ընթացքում ընկերության ձեռքբերումների մասին: Հ.Ջաբրայանը մասնավորապես նշեց, որ 2015թ., որպես արտադրության տարի, վերջին տասը տարվա ընթացքում ընկերության համար որակի տեսակետից լավագույնն էր: Վերջին չորս տարվա ընթացքում արձանագրվել է աշխատավարձի 42 տոկոս աճ, հինգ տարում կատարվել է 2.5 մլն դոլար ներդրում տարբեր սոցիալական ծրագրերում, աշխատատեղերի կրճատում չի եղել, աշխատավարձերը չեն նվազեցրել, հակառակ հանրապետության շատ ընկերությունների: Բավականաչափ ներդրումներ են կատարվել նաեւ անվտանգության եւ աշխատակիցների զարգացման ուղղությամբ: Ընկերության տնօրենը կարեւոր ձեռքբերում համարեց նաեւ այն, որ պաշտոնավարումը ստանձնելու պահին ընկերությունում աշխատում էր 26 օտարերկրացի, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնելով, իսկ այժմ բոլոր տնօրենները հիմնականում տեղացիներ են:

«ԴՓՄԿ» ընկերության վերջին ներդրումը Կապանի թիվ 7 ՆՈՒՀ-ի պատուհանների եւ դռների փոխումն է, որի համար ընկերությունը տրամադրել է 14.5 մլն դրամ:

Հրաչ Ջաբրայանը շնորհակալություն հայտնեց իր աշխատակիցներին, այն հասարակական կազմակերպություններին, մարզային ու քաղաքային իշխանության այն ներկայացուցիչներին, անհատներին, ովքեր այս տարիներին համագործակցել են ընկերության հետ՝ ի շահ քաղաքի զարգացման: Նա հավաստիացրեց, որ իր անձնական ներդրումները քաղաքում դեռեւս կշարունակվեն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես քաղաքի մանկապարտեզները, դպրոցները, սոցիալապես անապահով, զոհված ազատամարտիկների ու պատերազմում վիրավորվածների ընտանիքները:

Թափանցիկ գործելակերպի եւ արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» եւ «Կայուն զարգացում» հկ-ների նախագահներ Սուսաննա Մարտիրոսյանը եւ Արմեն Փարսադանյանը:

Լրագրողի այն հարցին, թե, այնուամենայնիվ, խոշոր ինչ ծրագրեր անավարտ մնացին, Հրաչ Ջաբրայանը պատասխանեց, որ ընկերությունը նախատեսում էր նոր մանկապարտեզ կառուցել քաղաքում, որի համար պատրաստ էր կատարել 150-200 մլն դրամի ներդրում, այնուհետեւ, որպես ընկերության գլխավոր տնօրեն, կապանցու նշանակում:

Ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաեւ նաեւ «Պոլիմեթալ»-ի ներկայացուցիչ Դմիտրի ՈՒշկովը, ով հավանաբար առաջիկա շաբաթվա ընթացքում կստանձնի ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը:

Դ.ՈՒշկովը հավաստիացրեց, որ պաշտոնը ստանձնելուց հետո միայն հանրությանը կներկայացնի իրենց ընկերության գործունեությունն ու առաջիկա անելիքները:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08