Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպումներ կլինեն. Գրիգորի Կարասին

30.01.2019 14:15
1185

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումները: Հունվարի 30-ին Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ հավելելով, որ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կարասինի խոսքով՝ առաջիկայում էլ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի նոր հանդիպումներ են սպասվում, որի ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են:

«Մենք ողջունեցինք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն հայտնեցինք, որ դրանք շարունակվեն: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Առջևում նոր հանդիպումներ են: Ինչպես հասկանում եմ՝ դրանք տեղի կունենան տարբեր՝ երկրների ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակներով»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Նրա խոսքով՝ հանդիպումները պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի իրական արդյունքեր ու առաջընթաց արձանագրվի: Գրիգորի Կարասինը կարծիքով՝ հիմա չափազանց կարևոր է, որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ միջազգային իրադրությունը կանխատեսելի և հանգիստ լինի:

«Մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգիստ իրավիճակը կա: Միջազգային հանրության շրջանում կոնսենսուս կա: Եռանախագահող երկրները, ԵՄ-ն միակարծիք են, որ ուժային սցենարները պետք է կտրականապես բացառվեն»,- ասաց Կարասինը:

Բանակցություններում առաջընթացի մասին հարցին ռուսաստանցի դիվանագետը դժվարացավ պատասխանել. «Բոլորն են ցանկանում, որ առաջընթացն արագ լինի, բայց պետք է իրատես լինել և ապավինել ողջամտությանն ու բանակցություններին, որոնք ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների օգնությամբ»:

Նելլի Մելքոնյան 

factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40