Առաջիկայում ԿԳՄՍ նախարարությունը կմեկնարկի «Տնից գրադարան և թանգարան» վիրտուալ ծրագիրը

20.03.2020 20:56
1209

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր ենթակայությամբ գործող թանգարանների և գրադարանների հետ առաջիկայում կիրականացնի «Տնից թանգարան և գրադարան» առցանց ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ասուլիսին ասաց, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման կախարգելման համար Հայաստանի Հանրապետությունում հաստատված արտակարգ դրության մշակութային կյանքում կան սահմանափակումներ։

«Շատ գործընկերներ թատրոններից, գրադարաններից, թանգարաններից առաջարկում են մի շարք հետաքրքրիր լուծումներ այս իրավիճակի համար և արդեն իսկ ծրագրեր են իրականացնում»,- նշեց Հարությունյանը։

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը նույնպես ընդգծեց թանգարանների ու գրադարանների վիրտուալ աշխարհին միանալու փաստը։ «Ուրախ ենք նաև, որ ստեղծվել է մեկ ընդհանրական հարթակ՝ «Տնից գրադարան և թանգարան», որի միջոցով բոլորը կարող են ներկայանալ մեկ տեղում։ Կա մի քանի հեշթեգ, որոնցով հնարավոր է գտնել այդ ծրագրերը՝ #տանըմնա, #թանգարանըկգատուն, #տնիցթանգարան, #միջթանգարանայինհամագործակցություն և այլն»,- ասաց Խաչատուրյանը։

Նա շեշտեց, որ սփյուռքահայերի համար, ովքեր ամբողջ աշխարհում այս օրերին մեկուսացած են՝ կլինեն արևմտահայերենով վիրտուալ ծրագրեր։ ԿԳՄՍ նախարարությունը նաև հատուկ ծրագիր է մշակել, որն առաջին անգամ կփորձարկվի Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմաուսումնական հաստատությունում մեկուսացված հայրենակիցների համար։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40