Առաջնությունը հատեց վերջնագիծը

27.11.2025 11:24
1506

Վեցերորդ անգամ Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց Կապան քաղաքի նարդու առաջնությունը, որ մեկնարկել էր նոյեմբերի 17-ին։ Այս անգամ հարաբերությունները պարզեցին 64 նարդիստ։ Մեկ շաբաթից ավելի թեժ պայքար էր ընթանում նրանց միջև։ Նոյեմբերի 26-ին հայտնի դարձան հաղթողն ու մրցանակակիրները։ Կապան քաղաքի 2025 թ․ նարդու առաջնությունում հաղթող դարձավ Գարեգին Գրիգորյանը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Սամվել Մովսիսյանը, երրորդը՝ Յուրիկ Մաթևոսյանն էր։ Նրանք պարգևատրվեցին մեդալներով, հավաստագրերով և հուշանվերներով (հաղթողը նաև գավաթով), որոնք նրանց հանձնեց և բարեմաղթանքներ հղեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Նարդին մարզկենտրոնում գնալով մասսայականություն է վայելում։ Նման մասշտաբի մրցումներ այդ մարզաձևից տարվա մեջ երկու անգամ են անցկացվում․ Կապան քաղաքի տոնին նվիրված մրցումների շրջանակում՝ կարճ մրցաձևից, այս անգամ՝ երկար մրցաձևից։

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40