Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատում Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի ցուցաբերած ամուր զորակցությունը

16.09.2022 17:11
962

ԱՆԹԻԼԻԱՍ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Կիպրոսի նախագահի ներկայացուցիչ Ֆոտիս Ֆոտիուի և Լիբանանում Կիպրոսի դեսպան Պանայոտիս Կիրիակոսի հետ հանդիպմանն իր գնահատանքն է հայտնել Արցախին, Հայաստանին ու Հայ Դատի գծով Կիպրոսի պետության ցուցաբերած ամուր զորակցության կապակցությամբ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, այս առաւօտ, Անթիլիասի Մայրավանքին մէջ ընդունեց այցելութիւնը Կիպրոսի նախագահին ներկայացուցիչ Ֆոդիս Ֆոդիուին, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Կիպրոսի դեսպան Փանայոթիս Քիրիաքոսին:

Ներկայացուցիչը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Կիպրոսի նախագահին եւ կառավարութեան բարեմաղթութիւնները։ Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու Կիպրոսի հայ համայնքին, ինչպէս նաեւ Լիբանանի ներկայ ընկերատնտեսական ու քաղաքական կացութեան:

Նորին Ս. Օծութիւնը ողջունելով պետութեան ներկայացուցիչին այցելութիւնը՝ յիշեցուց, որ Կիպրոսի հայ համայնքը միշտ եղած է պետութեան կողքին եւ զօրակից կիպրական հարցի արդար լուծման: Ան միաժամանակ իր գնահատանքը յայտնեց Արցախին, Հայաստանին ու Հայ Դատին գծով Կիպրոսի պետութեան ցուցաբերած ամուր զօրակցութեան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40