Արամ Ա-ն կոչ է արել Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել

17.01.2023 12:57
858

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կոչով դիմել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերին, որ համայնքների, կազմակերպությունների ու կառույցների գործուն մասնակցությամբ Արցախի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքներ իրականացնեն։

«Արցախի պաշտպանութիւնը համահայկական անյետաձգելի հրամայական է այսօր. վաղը կրնայ ո՜ւշ ըլլալ:

Արցախի հայութիւնը ինքնորոշման իր հաւաքական կամքը բազմիցս արտայայտած է:

Արցախի հայութեան ինքնորոշման իրաւունքի պաշտպանութիւնը ու անոր ընկերատնտեսական բարօրութեան օժանդակութիւնը իւրաքանչիւր հայու եւ համայն հայութեան նուիրական պարտքն է:

Զօրաշարժի պէտք է ենթարկել մեր ժողովուրդի զաւակները, ի խնդիր Արցախի փրկութեան:

Արդ, կոչ կ՚ուղղենք Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան թեմերուն, որ բոլոր համայնքներուն, կազմակերպութիւններուն ու կառոյցներուն գործօն մասնակցութեամբ, միացեալ ծրագրաւորումով ու հաւաքական աշխատանքով, իւրաքանչիւր թեմ իր տեղական պայմաններուն համապատասխան մօտեցումով, դիմէ հետեւեալ քայլերուն.

- Մեր ժողովուրդի զաւակներուն մօտ արծարծ պահել Արցախի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան հրամայականը, որպէս համահայկական առաջնահերթութիւն:

- Արցախի ապաշրջափակման գծով ազդու միջոցներով լծուիլ քարոզչական աշխատանքի օտար շրջանակներէ ներս՝ պետութիւն, քաղաքական հասարակութիւն, կազմակերպութիւններ, մամուլ եւ այլն...:

- Նախաձեռնել Արցախի մեր զաւակներուն անմիջական կարիքներուն օժանդակութեան: Համակարգումի գծով շուտով տեղեակ պիտի պահենք մեր թեմերը:

Մենք մնայուն կապի մէջ ենք Արցախի իշխանութեան հետ եւ Արցախի ապաշրջափակման ուղղութեամբ Մեր աշխատանքները կը շարունակենք: Ազգային Կեդրոնական Վարչութիւնը մօտէն կը հետեւի Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներուն: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը պիտի մասնակցի Արցախի բարեկամներու Ֆորումին»,-շեշտել է վեհափառ հայրապետը։

https://artsakhpress.am/

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22