Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»

10.01.2019 21:51
1438

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2019-ը հռչակել է «Հայ մամուլի տարի»։ Հունվարի 13-ին  Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում կընթերցվի Վեհափառ Հայրապետին Հայրապետական Սրբատառ Կոնդակը։ Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից։ 

Կոնդակին մեջ Նորին Սրբությունը շեշտել է հայ մամուլի կարևորությունը, կոչ կուղղի  թեմակալ առաջնորդներին, ազգային իշխանություններին, քույր կազմակերպություններին հանդիսությունների, սեմինարների, համագումարների, դասախոսությունների, ցուցահանդեսների կամ հրատարակությունների միջոցով ներկայացնել հայ մամուլի եզակի կարևորությունը հայ ժողովուրդի կյանքում։ 

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կոչում նաև նշված է. «Հայաստանում պետական, իսկ Սփյուռքոււմ  համայնքային պատասխանատուները գործնական միջոցներով նեցուկ կանգնեն հայ մամուլին՝ շեշտելով նրա  բազմակողմանի դերը։

Մեր ունևոր հայրենակիցները հայ մամուլին տրված պատահական նվիրատվություններից բացի հատուկ հիմնադրամներ հաստատել՝ հայ մամուլի արդիականացման և ընդհանրապես վերակազմակերպման սատարող ծրագրերի իրագործման համար։

Խմբագիրների ու լրագրողների պատրաստվածության և վերաորակավորման հատուկ դասընթացքներ հաստատել, հատկապես Սփյուռքում։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պատրաստ է նման նախաձեռնության դիմել՝ գործակցելով հայ մամուլի պատասխանատուների հետ։

Մեր ժողովուրդի բոլոր զավակներին, հեռու մնալ կայքէջերի միջոցով հրամցնել ընդհանրապես անորակ ու անդիմագիծ մամուլ, և իրենց ամուր կապվածությունը գործնապես արտահայտել տպագիր հայ մամուլի նկատմամբ, բաժանորդագրվել և հաղորդ դառնալ դրա բովանդակությանը»։

Աղբյուր` Panorama.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40