Արամ Հարությունյանին բերման են ենթարկել ձեռքերից և տաբատից քարշ տալով՝ առանց վերարկուի

26.03.2021 14:33
1227

Արամ Հարությունյանին բերման ենթարկելու իրավական հիմքերը ճշտելու համար Sputnik Արմենիայի թղթակիցը դիմել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժին:

Ոստիկաններն այսօր «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակից բերման են ենթարկել կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին:

Բերման ենթարկելու տեսանյութը տարածվել է համացանցում: Դրանում երևում է, որ Արամ Հարությունյանը ոստիկաններին խնդրում է իրեն սպասել դրսում մինչև ինքը կհագնվի ու կփակի գրասենյակի դուռը: Բայց նրանք չեն համաձայնում ու, բռնելով Հարությունյանի ձեռքերից ու տաբատի գոտուց, քարշ տալով դուրս են բերում գրասենյակի տարածքից:

Արամ Հարությունյանի մեկնաբանմամբ` այսկերպ իշխանությունը փորձում է ընտրություններից առաջ իրենց զրկել գրասենյակից:

Արամ Հարությունյանին բերման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ պատճառը եղել է այն, որ Հարությունյանը պատռել է ոստիկանների ներկայացրած ծանուցումը:

Հարցին, թե ինչ ծանուցում էր ներկայացվել կուսակցության ղեկավարին, բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց.

«Երևանի քաղաքապետարանից ոստիկանություն գրություն է ստացվել՝ ներխուժումը վերացնելու վերաբերյալ: Ոստիկաններն էլ այցելել են նշված հասցեն՝ ներխուժումը վերացնելու»:

Նշենք` գրասենյակը գտնվում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում՝ Բյուզանդի 1/3 հասցեում: Դրանում գործող բոլոր լրատվամիջոցներն ու ՀԿ-ները դեռ 2019 թ-ին ծանուցում էին ստացել զբաղեցրած տարածքները ազատելու մասին։

«Դուք պաշտպանում եք թիմ մեկ դավաճանին: Դուք իր հրամանն եք կատարում: Ձեր աշխատավարձը երեկ բարձրացրել են, դուք ոգևորված եկել եք այստեղ: Եթե ես 50 քանի հազար դրամ վարձ չեմ տվել, դուք հիմա չեք մտնելու տարածք: Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ է գնալու, քան ես այս տարածքից: Թիվ մեկ դավաճանը ընտրություններից առաջ ուզում է մեզ գրասենյակից հանել»,- ոստիկաններին ասել է Հարությունյանը:

Ի դեպ, Արամ Հարությունյանի նկատմամբ նաև քրեական գործ էր հարուցվել: Այն մարտի 15-ին ընդունվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և մակագրվել դատավոր Կիմ Բալայանին:

Հարությունյանը մեղադրվում է 22.12.2020 թվականին youtube-ում տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ  բռնության կոչեր հնչեցնելու համար։

Մասնավորապես՝ նա տեսաուղերձում ասում է. «Նիկոլի հետ  հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»:



armeniasputnik.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34