Արամ Մանուկյան. «Որոտանի հիդրոկասկադի վաճառքը կոռուպցիոն եւ հակաօրինական է»

11.06.2014 17:02
2584

 

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ Որոտան հէկին՝ նշելով, որ Որոտան հէկը վաճառվել է չորս կոպիտ խախտմամբ: Ներկայացնելով հէկի վաճառքի խախտման մանրամասները՝ Արամ Մանուկյանն ասաց. «Ներկայացնում եմ չորս խախտում, որոնք հիմնավորում են Որոտանի հիդրոկասկադի վաճառքի կոռուպցիոն եւ հակաօրինական լինելը: Ուզում եմ նաեւ շեշտել, որ մեր պայքարն ընդդեմ այդ անօրինական գործարքի պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեզ դուր չի գալիս ամերիկյան ընկերությունը, այլ որ սրանով տեղի է ունենում պետական գույքի ուղղակի կողոպուտ՝ ուղեկցված մեր ստրատեգիական ջրային պաշարների զավթմամբ եւ հայ-իրանական հարաբերությունների վտանգմամբ: Հիմա մանրամասնեմ. 1. վաճառքի գինը. հիդրոկասկադը վաճառվել է 180 մլն դոլարով, այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մոտ, համեստ հաշվարկներով, տասը անգամ ավելի է: Սրան գումարած՝ երեք հէկերի, դրանց սպասարկող դերիվացիոն թունելների եւ այլ ենթակառուցվածքների արժեքը: Սրանք ապացույցներ են առ այն, որ կոռուպցիոն ճանապարհով տեղի է ունեցել ազգային հարստության խայտառակ մասշտաբների կողոպուտ, ինչը ծանր քրեական հանցագործություն է: 2. Ջրամբարների օտարման անօրինականությունը. Հայաստանի ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են եւ մասնավորեցման ենթակա չեն»: «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն Սպանդարյանի եւ Տոլորսի ջրամբարները իմպերատիվ ձեւով ա. պետական սեփականություն են, բ. մասնավորեցման ենթակա չեն: Սա լրիվ բավարար է ջրային օրենսդրության կոպտագույն խախտումն արձանագրելու համար: 3. Իրանի հետ կապված խնդիրը. հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ պայմանագրի 4.03 հավելվածում սահմանված է, որ Որոտանի ենթակառուցվածքները չեն կարող օգտագործվել Իրանի հետ էլեկտրամատակարարման գործընթացներում: Սա վկայում է, որ գործ ունենք նաեւ քաղաքական գործարքի հետ: 4. Ազգային ժողովը շրջանցելը. «Սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի համաձայն, Որոտանի հիդրոկասկադի մասնավորեցման նախագիծը պետք է ներկայացվեր Ազգային ժողովի հաստատմանը, ինչը չի արվել: Այն մեկ անգամ արդեն ներառված է եղել մասնավորեցման ծրագրերում, սակայն հետագայում հանվել է: Սա լրացուցիչ ապացույց է այն մասին, որ այսպիսի գույքի օտարման նախագիծը պարտադիր կարգով ենթակա է Ազգային ժողովի հաստատմանը: Այսպիսով, ամփոփելով նշեմ, որ այս գործարքում առկա են կոռուպցիոն բնույթի հանցագործության հատկանիշներ: Այն է. 1. վաճառքի ակնհայտ ցածր գինը, 2. օրենքի պահանջի ուղղակի խախտմամբ իրականացված ջրամբարների մասնավորեցումը, 3. առանց Ազգային Ժողովի հաստատմանը ներկայացնելու պետական գույքը մասնավորեցնելը: Հետեւապես, ես ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացնում եմ հանցագործության մասին հաղորդում՝ Որոտանի հիդրոկասկադի վաճառքի վերաբերյալ գործարքում կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին եւ հետեւողական եմ լինելու այս գործի պատշաճ քննության հարցում», - ասաց Մանուկյանը:

Newsbook.am
10 հունիսի 2014թ.

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11