Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթբեկը (Զեյվա) գյուղը

30.06.2025 16:47
462

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդավայրի վերաբերյալ պատմագրության մեջ երկու տարբերակ է շրջանառվում։

«Հայկական սովետական հանրագիտարանում» (Երևան, 1981 թ հատոր 7, էջ 254) ծննդյան տարեթիվը և բնակավայրը նշված է՝ 1879 Շուշի:

Նա, ըստ մեկ այլ վարկածի՝ հոր մահվանից հետո վաղ տարիքում տեղափոխվել է Շուշի, սովորել է Շուշիի թեմական դպրոցում։ Գուցե այս հանգամանքն է թյուրըմբռնման տեղ թողել։

Այլ աղբյուրները և հետազոտողները հիշատակում են Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ (Զեյվա) գյուղը։ Այս վերջինի կողմնակիցները շատ ավելին են և արժանահավատ։ Դրան հավելած՝ այսօր գյուղում և Կապանում բնակվում են մարդիկ, ովքեր նրա գերդաստանի շառավիղներն են։

Քաղաքական գործչի անվանման վերաբերյալ էլ երկվություն կա, վաղ տարիքում և պատանեկան տարիներին կրում էր Սարգիս Հովհաննիսյան անուն-ազգանունը, իսկ ավելի ուշ Արամ Մանուկյան։

Ինչևէ, Արամ Մանուկյանի անձի և գործունեության վերաբերյալ տեղեկություններ իմանալու նպատակով որոշեցինք լինել Դավիթբեկում։ Գյուղի դպրոցը 1990 թվականից կրում է պատվելի հայի անունը, կրթօջախի մուտքի պատին ամրացված է նրա հարթաքանդակը (հեղինակ՝ Դերենիկ Ահարոնյան), իսկ գյուղի կենտրոնում կանգնեցված է կիսանդրին։

Դավիթբեկ այցելեցինք մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը և ծաղիկներ խոնարհեցինք մեծն Արամ Մանուկյանի կիսանդրու պատվանդանին։

Հանդիպեցինք նրա շառավիղներին՝ Ռազմիկ Հայրապետյան (1939 թ ծնված), Կամո Հարությունյան (1932 թ ծնված). գյուղում մեզ ուղեկցում էր դպրոցի պատմության ուսուցիչ Վահագն Մովսիսյանը, ով քաջատեղյակ է իր նշանավոր հայրենակցի կյանքին և գործունեությանը։

Ռազմիկ Հայրապետյանն Արամի ազգականն է մոր կողմից, մայրը՝ 1907 թ  ծնված, Արամ Մանուկյանի հորեղբոր աղջիկն է։ Պատմում էր, որ Արամը մոր հետ տեղափոխվել է Ղարաբաղ, սովորում էր Շուշիի թեմական դպրոցում։ Մայրն իրենց նշանավոր ազգականի մասին շատ բան չի պատմել։ Ժամանակներն էին այդպիսին․․․

«Քանի որ Արամը դաշնակցական գործիչ էր, խորհրդային տարիներին ընդունված չէր նրա մասին խոսել։ Թեթևակի գիտեինք, որ այդպիսի բարեկամ ունենք, նրա գործերի մասին մանրամասն չգիտեինք, եթե Խորհրդային Միությունն ավելի շուտ փլուզվեր, ավելի շատ բան կիմանայինք նրա մասին», - եզրակացնում է Ռազմիկ Հայրապետյանը։ Հայտնում է նաև, որ Արամի հայրը ղոնդաղսազ է եղել՝ հրացանի կոթ պատրաստող։ Արամը երկու տարեկան էր, երբ հայրը մահացել է, Արամենց գերդաստանի անունը Վնեսաց էր։

Ընկուզենի էր բերել Արամի Հովհաննես պապը, տնկել Դավիթբեկում, որ մինչև վերջերս կար․․․

Ղարա Վանեսի հետնորդներից է Կամո Հարությունյանը, ով բնակվում է Դավիթբեկ գյուղի ներքին թաղում։ Մինչ նրան հանդիպելն անցնում ենք Արամ Մանուկյանի ապագա տուն-թանգարանի մոտով։ Նախաձեռնությունը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանինն է. տուն-թանգարանն առայժմ կիսակառույց է, լրիվ ամբողջանալուց հետո կլինի ուխտատեղի դավիթբեկցիների և գյուղ այցելողների համար։ Նաև թանգարան այցելողները հավելյալ տեղեկություններ կստանան մեծանուն հայի մասին։

Կամո Հարությունյանն Արամ Մանուկյանի ազգականն է մորական կողմից։ Նա էլ շեշտեց այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին արգելված էր խոսել Արամ Մանուկյանի մասին՝ նրա դաշնակցական լինելու պատճառով։ «Սուս մնա, կգան, կբռնեն՝ կտանեն», - սաստում էին Արամ Մանուկյանի մասին խոսակցություն բացողին։ «Հպարտանո՞ւմ եք, որ Արամի ազգականն եք», - հարցնում ենք։ «Հիմա՝ այո, այն ժամանակ վտանգավոր էր, Արամի անունը տվողն աքսորի ճամփան էր բռնում», - պատասխանում է Կամո Հարությունյանը։ Նրա փոխանցմամբ՝ Արամի շառավիղների մի մասը բնակվել է Կավարտում՝ տեղափոխվելով Դավիթբեկից։

Պարզվեց նաև, որ մեր գործընկերուհի Գայանե Բաղդասարյանն Արամի հորեղբոր որդու՝ Բագրատի, թոռնուհին է:

Ըստ Գայանե Բաղդասարյանի՝ Արամի հորեղբոր տղաներն են Բագրատը և Սուրենը: Սուրենը Կապանի Լենհանքերի վարիչն էր: Տեղափոխվել էր Դավիթբեկ գյուղից և բնակություն հաստատել Կավարտում:

Կավարտ էին տեղափոխվել նաև Բագրատի քույրերը՝ Փառանձեմը, Անուշը, իսկ մյուս քույրը՝ Սոնան, բնակվում էր Դավիթբեկում, ում որդու հետ բարեբախտություն ունեցանք զրուցելու և որոշ մանրամասներ քաղելու Արամ Մանուկյանի մասին:

Պատմության ուսուցիչ Վահագն Մովսիսյանը մեզ փոխանցեց՝ մեծերից լսել է, որ Արամ Մանուկյանը ծնվել է Դավիթբեկում։ Գյուղում մի ղաչաղ մարդ կար՝ Վանունց Վարդանը, միշտ կրկնում էր՝ մենք Արամ փաշա ենք ունեցել, հզոր մարդ էր: Արամը կրթություն է ստացել Շուշիում, որտեղ տեղափոխվել է վաղ տարիքում՝ հոր մահվանից հետո։ Վ Մովսիսյանի փոխանցմամբ՝ Արամի եղբայրը Շուշիում դերձակությամբ է զբաղվել, նաև հավելեց, որ Արամի ամենահավաստի կենսագրությունը դաշնակցության վերաբերյալ գրքերում են շարադրված, քանզի այդ կուսակցությանն էր անդամագրվել, իսկ այդ գրքերում նրա ծննդավայրը նշվում է Զեյվա (Դավիթբեկ)։ Գյուղում պահպանվել է Արամ Մանուկյանի հիշատակը, իսկ 2018 թվականին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի առթիվ, իր նախաձեռնությամբ գյուղում շուքով նշվել է հոբելյանը:

Դավիթբեկ գյուղի պատմական անցյալի, բնակավայրի տոհմերի և գերդաստանների մասին գրքույկ է հրատարակել դավիթբեկցի Գավրուշա Հարությունյանը, որում հակիրճ անդրադարձ կա Արամ Մանուկյանին՝ «Զեյվա գյուղի նշանավոր մարդիկ» խորագրի ներքո: Հեղինակը գրում է, որ Ա. Մանուկյանը Ղարաբաղից եկած տոհմից է՝ Վնեսաց ցեղից, որ նա գյուղում ծնվելուց հետո վաղ տարիքից տեղափոխվել է Ղարաբաղ ու այլևս չի վերադարձել: Արամ Մանուկյանի ծնվելուց մի քանի տարի անց մահանում է հայրը, ում ազգանունը Հովհաննիսյան էր: Հոր մահից հետո մայրն ամուսնանում է ղարաբաղցու հետ, ում ազգանունը Մանուկյան էր: Այդ իսկ պատճառով Արամի ազգանունն էլ դառնում է Մանուկյան…

Ավելի շատ բան կիմանայինք Արամ Մանուկյանի մասին, եթե մեր զրուցակիցները նրա ժամանակակիցները լինեին։ Բայց Արամը վախճանվել է 1919 թ.՝ 40 տարեկանում, և նրա փոթորկուն կյանքի վերաբերյալ բազմաթիվ դրվագներ այդպես էլ անհայտ են մնացել...

 

Վահրամ Օրբելյան

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37