Արամ Մանուկյանը կուսակցական շահերից վեր կանգնել գիտեր. նրա արձանին ծաղիկներ խոնարհեցին

30.03.2019 20:59
1171

 Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ՀՅ դաշնակցության ներկայացուցիչներ և այլ գործիչներ հանդիսավորությամբ ծաղիկներ խոնարհեցին նրա հուշարձանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշատակի արարողությունն անցկացվեց մարտի 30-ին:  

«Արամ Մանուկյանն իր տեսակով անկրկնելի է մեր նորագույն պատմության մեջ: Որտեղ գործի ու պատասխանատվության կարիք կար, Արամ Մանուկյանը միշտ ներկա է եղել: Նա, լինելով դաշնակցական, հեղինակություն էր բոլորի համար: Նա գիտեր կուսակցական շահերից վեր կանգնել, մտածել համազգային շահերից ելնելով: Եվ այս առումով նրա ներդրումը մեր նորագույն պատմության կերտման մեջ անգնահատելի է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը:

Նրա կարծիքով՝ տարբեր սերունդներ Արամ Մանուկյանին ճանաչելու ավելի լավ հնարավորություն պետք է ունենան: Համբարձումյանը նկատեց՝ ցավոք խորհրդային պատմության ժամանակ նրա դերի ու նշանակության մասին դասագրքերում չի գրվել: «Սակայն, կարծում եմ, որ նա անգամ տասնամյակների խորքից վեր է հառնելու, և դրա առհավատչյան Հանրապետության հրապարկում տեղադրված նրա արձանն է»,-նկատեց Համբարձումյանը:

Արամ Մանուկյանի արձանին ծաղիկներ խոնարհելուց հետո միջոցառում է նախատեսված նաև Սարդարապատի հուշահամալիրում:

Արամ Մանուկյանը ծնվել է 1879-ի մարտի 19-ին: Նա մեծ ավանդ է ունեցել հայկական պետականության կայացման գործում: Մանուկյանը համարվում է Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրը: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40