Առանց զորքերի հայելային հետքաշման մասին ՀՀ առաջարկի իրականացման սահմանազատումն և սահմանագծումն անհնարին կլինի․ Էդուարդ Աղաջանյան

27.01.2022 17:48
3000

Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված առաջարկը ամենևին նախապայման չէ և առանց դրա իրականացման ուղղակի հնարավոր չի լինի մեկնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին` եթե Հայաստանի առաջարկը Ադրբեջանին չի ընդունվում, որն է լինելու հաջորդ քայլը:

«Նախ ուզում եմ արձանագրել, որ իրապես այն առաջարկությունները, որոնք որ Հայաստանի կողմից ներկայացվել են մեր գործընկերներին, դրանք ամենևին նախապայմաններ չեն: Մենք բազմիցս նշել ենք, որ որպեսզի սահմանագծման և սահմանազատման գործընթացը գործնականում հնարավոր լինի իրագործել  դրա համար, նախքան գործընթացը սկսելը, անհրաժեշտ է ապահովել նվազագույն անվտանգային պայմանները, որպեսզի գործընթացը մեկնարկի, այդ թվում` որպեսզի նաև համապատասխան հանձնաժողովը ձևավորվի: Ըստ էության, Հայաստանի առաջարկությունը հենց ուղղված են և միտված էր այդ նշված երաշխիքների ապահովմանը: Ըստ այդմ, մեր դիրքորոշումը շատ հստակ է և ,կարծում եմ, գործնականում մենք վստահաբար կհամոզվենք դրանում, որ ուղղակի հնարավոր չի լինի սկսել նմանատիպ գործընթաց, որովհետև առանց դրա ռիսկերը շատ բարձր են, որ իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ»,- ասաց Աղաջանյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ընդգծեց` զորքերի հայելային հետքաշումը նվազագույն պայմանն է, որպեսզի ֆիզիկապես հնարավոր լինի մեկնարկել  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը:

« Սա է եղել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Մեր ընկալումը այն է, որ ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը և ,կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Որևէ պարագայում այս առաջարկությունից Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվում: Կարծում ենք` առաջին քայլ որպես նախադրյալ նմանատիպ գործընթաց սկսելու, հայելային հետքաշումը լավագույն տարբերակն է»,- եզրափակեց Աղաջանյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40