«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի մասնաճյուղ՝ Հարժիսում

09.02.2026 11:35
647

Հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի (Մրո) մտահղացմամբ ու նախաձեռնությամբ 2017-ից գործող «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնն արդեն իսկ ներկայություն ունի հանարապետության 47 բնակավայրում՝ 23 մասնաճյուղով։

«Արար»–ի հիմնական գործառույթը ժողովրդական ստեղծագործության կենսունակության ապահովումն է՝ աճող սերնդին փոխանցելու միջոցով։

«Արար»–ն աստիճանաբար ինտեգրվում է նաև Սյունիքի հոգևոր–մշակութային կյանքին։

Վաղատուրից և Տեղից հետո կենտրոնը հերթական մասնաճյուղը բացեց Հարժիսում, որտեղ առայժմ կուսուցանվեն միայն գորգագործություն ու կարպետագործություն (ուսուցումը կիրականացնի Տաթև Դաղունցը)։

Հարժիսում արվեստի նման օջախ հիմնելու նախաձեռնության հեղինակներն են Արսեն Գրիգորյանը, Հարժիսի «Իդեալ» հիմնադրամը և մոսկվայաբնակ հարժիսեցի Ավետ Քոլյանը։

Փետրվարի 7-ին գյուղի բնակիչները, ինչպես և բազմաթիվ հյուրեր հավաքվել էին մասնաճյուղի բացման արարողությանը, իսկ մասնաճյուղի տարածքը, որ գյուղի մշակույթի կենտրոնի երկսենյականոց հատվածն է, նախապես հիմնանորոգվել ու պատշաճ տեսքի էր բերվել, նաև կահավորվել հիմնադիրների ջանքերով։

Մուտքի ժապավենը կտրելու իրավունքը վերապահվեց կենտրոնի ամենափոքրիկ սանուհի Սոֆիա Հայրապետյանին, որից հետո ներկաները ծանոթացան կենտրոնի կահավորանքին, հնարավորություններին և ուսումնատեխնիկական միջոցներին։

Բացման արարողությանը ելույթ ունեցան Արսեն Գրիգորյանը (Մրո), Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նորայր Եսայանը, գյուղի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանը, Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, կենտրոնի սանուհիներ Նառա Վլադիմիրյանը, Արմինե Վլադիմիրյանը և կենտրոնի վարպետ Տաթև Դաղունցը։

Արսեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են Հարժիսի կենտրոնի ստեղծմանը, նաև հույս հայտնեց, որ կենտրոնին արդեն անդամագրված 28 աշակերտին կհետևեն գյուղի այլ դպրոցականներ ևս, իսկ ժամանակի ընթացքում գորգագործության ու կարպետագործության հետ մեկտեղ կուսուցանվեն ժողովրդական այլ ստեղծագործություններ նույնպես։

Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը համայնքապետարանի պատվոգրերով պարգևատրել էր Արսեն Գրիգորյանին և Ավետ Քոլյանին: Համայնքապետը պատվոգիրը հանձնեց Արսեն Գրիգորյանին, իսկ Ավետ Քոլյանը ներկա չէր բացման արարողությանը:

Ի դեպ, Հարժիսի մշակույթի կենտրոնի գործունեությունը վերջին մեկ տարում նոր բովանդակություն է ձեռք բերել։ Հիմնադրվել և գործում են Երիտասարդների զարգացման կենտրոնն ու Սյունիքի ազատագրական պայքարի թանգարանը։ Դրանց փետրվարի 7-ին ավելացավ գորգագործության ու կարպետագործության սրահը։

Բացման արարողությունից հետո զրույց ունեցանք հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ, որը կներկայացնենք հաջորդիվ։

 

Մարիամ Լազարյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40