Արարատ Միրզոյան․ ԸՕ-ի շուրջ բազմաթիվ մասնագետների հետ ենք խորհրդակցում

22.05.2018 17:48
1223

«Ազատությանը» բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

«Ազատություն»․ - Կառավարության առաջնահերթությունից, եթե ոչ ամենակարևորը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է, բայց չեք հստակեցնում երբ եւ ինչպես:

Միրզոյանը․ - Ես հիմա էլ ժամկետներ չեմ ասելու: Մենք ասել ենք, որ երկիրը պետք է պատրաստել արտահերթ ընտրությունների: Այո, մեր առաջնահերթությունը արտահերթ ընտրություններն են, առաջնահերթություններից մեկը: Բայց դրան պետք է պատրաստել, օրինակ, Ընտրական օրենսգիրքը, օրինակ, վարչարարական գործը՝ ֆունկցիոնալ առումով, հանձնաժողովները էն տեսքով, էն տեխնիկական հագեցածությամբ եւ պայմաններով, որ հիմա կան: Եթե մենք գնում ենք էդ Ընտրական օրենսգրքով, էդ ընտրական հանձնաժողովներով, արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողանում են էդ մեխանիզմներով եւ էդ օրենքով իրենց կամքը ամրագրել արդյունքում: Ես չեմ կարծում: Մյուս կողմից, ես ուզում եմ վստահեցնել, որ մենք օր ու գիշեր աշխատում ենք, որ էդ պայմանները կարողանանք ապահովել օր առաջ, որովհետեւ մենք բոլորս գիտակցում ենք, որ համակարգափոխության վերջին ակորդը պիտի լինի խորհրդարանական ընտրություններով նոր քաղաքական պատկեր խորհրդարանում ունենալը, եւ նոր դրանից հետո անցնելու ստեղծարար աշխատանքի:

«Ազատություն»․ - Ա՞յս տարվա մասին է խոսքը:

Միրզոյան․ - Իրականում մենք հիմա բազմաթիվ մասնագետների հետ ենք խորհրդակցում, որպեսզի հասկանանք, թե երբ կարող ենք, եթե ոչ հարյուր տոկոսով, ապա գոնե բավարար չափով պատրաստ լինել դրան: Եվ տարբեր կարծիքներ են հնչում՝ վեց ամսից մինչեւ մի տարի, բայց, միեւնույն ժամանակ, ունենք վերջնաժամկետներ․ ակնհայտ է, որ երկու տարուց չպիտի լինի այդ ընտրությունները, անվերջ ձգվել չի կարող:

«Ազատություն»․ - Քաղբանտարկյալների մասին պարզ է Ձեր մոտեցումը, որ չեք գնալու եւ կալանավայրերի դռները բացեք: Իսկ այլ ճանապարհը ո՞րն է:

Միրզոյան․ - Միանշանակ պետք է գործենք իրավական մեխանիզմներով: Մենք նախկինում ունեինք մարդ կամ մարդիկ, ում հրահանգով ֆիկտիվ դատական գործընթաց էր արվում, չէ՞, արդարադատության էդ համակարգը գործի էր դրվում, եւ մարդիկ հայտնվում էին ճաղերի հետեւում: Սա իրավական չէր, սա բարոյական չէր, սա իշխանությունների տարանջատման, դատական իշխանությունների սկզբունքին հակասում է․ նույնիսկ ասելու կարիք էլ չկա: Եվ դա մեկն էր այն հիմնական պրոբլեմներից, որը հանգեցրեց էս իրավիճակին եւ նրանց՝ իշխանությունից հեռացմանը: Հիմա ես չեմ ուզում եւ կարծում եմ Հայաստանի քաղաքացիներից որեւէ մեկի շահերից չի բխում, այդ թվում եւ էն մարդկանց, որոնք հիմա բանտում են, որ մենք էդ մարդուն փոխենք մի ուրիշ մարդով, որը էդ նույն տրամաբանությամբ կանի հակառակ գործողությունը՝ էն ժամանակ մտցնում էին բանտ, փակում էին, հիմա ուղղակի կբացի բանտերի դռները՝ ճնշում գործադրելով եւ միջամտելով դատարանների աշխատանքին եւ ինքնուրույնությանը եւ վճիռների կայացման իրավունքին: Եթե մենք էդ ճանապարհով գնանք, նշանակում է՝ հեղափոխությունը ձախողվել է, նշանակում է՝ մարդիկ չստացան էն, ինչի համար պայքարում էին: Սա ճակատագրական սխալ կլինի: Միանշանակ մենք գնալու ենք իրավական ճանապարհով՝ անկախ նրանից, թե էս հարցի շուրջ ով ինչ մեկնաբանություն եւ դիրքորոշում ունի: Անհատական մոտեցմամբ պիտի լուծենք էդ բոլոր խնդիրները, իսկ էդ խնդիրները մեր առաջնահերթություններից են: Էս պահին ես կարող եմ հավաստել միայն դա»:

azatutyun.am

Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ

15.07.2026 21:15

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

15.07.2026 21:05

Թեհրանում սահմանափակում են հոսանքի սպառումը

15.07.2026 16:52

Զախարովան «կամավորների կոալիցիա»-ն համեմատել է Սոդոմի և Գոմորի հետ

15.07.2026 15:27

Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը

15.07.2026 15:25

ԱՄՆ հարվածներից 30 իրանցի խաղաղ բնակիչ է զոհվել

15.07.2026 14:56

Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն

15.07.2026 14:39

Իրանը հայտնում է՝ ԱՄՆ-ի հարվածներից առնվազն 7 զինծառայող է զոհվել

15.07.2026 14:09

Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

15.07.2026 13:59

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի հետ համակարգմամբ․ Թուրքիայի ԱԳՆ

15.07.2026 12:55

Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր

15.07.2026 12:47

Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ

15.07.2026 12:42