«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանրային լսումները Կապանում չեղյալ են համարվել. փորձաքննության գործընթացը դադարեցված է

24.09.2019 15:42
1325

ԷկոԼուր

Այսօր՝ ս.թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում նշանակված «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի Կապան քաղաքի թիվ 2 ցեմենտի աղացման արտադրամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ թվով 4-րդ հանրային լսումները չեն կայանալու: Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ այս հայտի վերաբերյալ փորձաքննության գործընթացը դադարեցված է:

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ն պատկանում է ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին:

Ինչպես հայտնել էր hetq.am-ը, Կապանի 10 հասարակական կազմակերպություններ իրենց ստորագրություններով բաց նամակ են ուղղել Գագիկ Ծառուկյանին՝ նշելով, որ ընկերությունն առանց համապատասխան թույլտվության, հասարակական լսումներ կազմակերպելու ինքնակամ կառուցապատել է արտադրամասը, ինչն անվստահություն ու դժգոհություն է առաջացրել ընկերության նկատմամբ: Կապանի բնակիչների կողմից մի քանի անգամ բոյկոտվել են հասարակական լսումները, քանի որ արտադրամասի ընտրված վայրն անընդունելի է, ՇՄԱԳ նախագծում ներկայացված բնապահպանական, սոցիալ-տնտեսական հիմնավորումները՝ ոչ բավարար ու ոչ արժանահավատ:

ecolur.org

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40