Առավոտվանից՝ չորս ժամ շարունակ փակ էր Սատանի կամրջից Տաթեւ ձգվող մայրուղին

20.08.2022 08:57
4032

Այսօր՝ ժամը 4.30-ից փակ էր Մ-2 Շինուհայրի խաչմերուկ-Կապան ավտոմայրուղին:

Սատանի կամրջից դեպի Տաթեւ բարձրացող առաջին ոլորանում դեմ առ դեմ կանգնել էին երկու խոշոր բեռնատար, որոնցից մեկը՝ ներքեւից բարձրացող, ընկել էր աջ կողմով ձգվող եզրառուի մեջ ու անհնարին դարձրել երթեւեկությունը:

Երկու կողմում կուտակվել էին մի քանի տասնյակ մեքենաներ:

Միայն ժամը 8.30-ին հնարավոր դարձավ ճանապարհը միակողմանի բացել եւ թեթեւ մարդատար մեքենաների համար վերականգնել ճանապարհային հաղորդակցությունը:

Իսկ մինչ այդ՝ Երեւանից եւ Գորիսից Կապան մեկնող մեքենաների վարորդները, հույս չունենալով, որ առաջիկա ժամերին կբացվի ճանապարհը, անտեսելով առկա ռիսկերը հետ են դարձել եւ Կապան շարժվել Խոտ-Որոտան ճանապարհով:

Առավոտվանից այդ վայրում էին Գորիսի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները՝ մայոր Գեւորգ Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր էլ օժանդակ տեխնիկական միջոցներ ներգրավելով կարողացան մասնակիորեն վերականգնել երթեւեկությունը:

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38