Արայիկ Հարությունյանը և Լևոն մնացականյանը ցմահ ազատազրկման դատապարտվեցին Բաքվի դատարանի կողմից

05.02.2026 14:11
456

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման՝ Բաքվի դատարանում քննվող շինծու դատական գործի շրջանակում: Նման պահանջ ավելի վաղ ներկայացվել էր հանրային մեղադրողի կողմից։

Ներկայացված մեղադրանքները

Ըստ ադրբեջանկան կողմի՝ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քր. օրենսգրքի 100, 116, 117, 120, 214, 214-1, 214-3, 218, 279 և այլ հոդվածներով։ Մասնավորապես՝ «Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված ստորաբաժանումների կազմավորման և գործունեության կազմակերպման, այդ ստորաբաժանումներին զենքով և զինամթերքով ապահովելու» մեջ, ինչպես նաև «մաքսանենգության և ահաբեկչության ֆինանսավորման մեջ», Ադրբեջանի Գյանջա քաղաքի և Բարդայի շրջանի բնակելի տարածքները և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու մեջ։

Լևոն Մնացականյանը մեղադրվում է խոշտանգման մեջ, «Նա մի խումբ անձանց հետ 2002թ․ Ֆիզուլիում գերեվարել է ադրբեջանցիների ու խոշտանգել նրանց»,- նշվում է մեղադրանքում։

 

Հարությունյանը և Մնացականյանը Բաքու են տարվել 2023թ. սեպտեմբերի 29-ին Լաչինի ապօրինի անցակետից։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40