Արդեն 3-րդ դատավորը չի ցանկանում քննել վեհափառի և 6 եպիսկոպոսի «գործը»

03.09.2026 19:03
453

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին դատարանից։

Դատավոր Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի՝ մինչև նախնական դատալսումներ նշանակելը դատավորն իրավասու է վիճարկելու դրա ընդդատությունը:

Ըստ օրենքի՝ ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում պետք է վերջնականապես լուծվի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:

Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։

Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40