Առեւտրի նոր կենտրոն՝ Գորիսում

01.12.2017 15:22
2800

Գորիսում հանդիսավորությամբ բացվեց «Արարատ» սուպերմարկետը: Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանն օծում է վաճառատունը: «Հայր մեր, որ...» եւ վաճառատունը լցվում է  սուրբ աղոթքով՝ ասես ավետելով, որ առեւտրի այս կենտրոնում մարդիկ աշխատելու են մաքուր խղճով, ժամկետանց ապրանքներ չեն վաճառելու եւ առեւտրի ոլորտում գործելու են խաղի նոր կանոններով՝ ի շահ ժողովրդի: Տեր Միքայելը սուրբ ջուր է ցողում ժողովրդի վրա: Հետո ասում է.


- Այս վաճառատունը  շնորհ է  գորիսեցիներին: Այստեղ մարդիկ ոչ միայն մարմնական սնունդ են ստանալու, այլեւ հոգեւոր՝ աշխատողների վերաբերմունքի շնորհիվ: Թող օրհնվի այս վաճառատունը եւ այն դառնա Գորիսին վայել առեւտրի կենտրոն:


Սլավիկ Շափաղաթյանի աչքերի առջեւ է կառուցվել սուպերմարկետը: Նա հիացել է  վաճառատան ավարտված ամեն մի դետալի համար ու բացման ժամանակ ասում է.


- Մեզնից յուրաքանչյուրը սպասել է այս օրվան: Եվ այդ օրը եկավ՝ բարին հետը: Այս վաճառատունը մեր քաղաքացիների համար լինելու է  գնումների մշտական վայր՝ աշխատողների վերաբերմունքի եւ ապրանքների լայն տեսականու ու մատչելի գների շնորհիվ:


Այս վաճառատունը կառուցելու առաջին եւ իսկ պահերից ես միշտ անցել եմ այս վայրով եւ մտածել. Մասիս Ղեւոնդյանը կկարողանա, արդյո՞ք, իրագործել այն ծրագիրը, որին ձեռնամուխ է եղել: Օրերի հետ փարատվեց իմ կասկածը, որովհետեւ օրերի հետ  այս տարածքը վաճառատան տեսք էր ստանում: Ու հիմա բոլորդ ականատեսն եք այն հսկայածավալ աշխատանքին, որ կատարվեց այստեղ: Շնորհակալություն քեզ, Մասիս Ղեւոնդյան, որ կարողացար Գորիսի համար այսպիսի վաճառատուն կառուցել: Բոլորն այստեղից դուրս են գալու  բավարարված, որովհետեւ այստեղ ամեն ինչ կա, եւ հարկ չկա այս ու այնտեղ վազվզել՝ որեւէ բան գնելու համար:


Իսկ փոքրիկ Լիան չի ուզում մեծերից  հետ ընկնել եւ ասում է.


- Շնորհավոր լինի այս սուպերմարկետը, նրա դռները թող բոլորի համար միշտ բաց լինեն, գները՝ ցածր, ու բոլորի գրպանին մատչելի լինեն:


- Շնորհավորում եմ, ուրախ եմ, որ իմ ղեկավարած հիմնարկի մոտ այսպիսի սուպերմարկետ կա: Աշխատողներս էլ գործից չեն ուշանա՝ խանութները ման գալով ու ապրանք գնելով: Դրանով Մասիսն ինձ մեծ լավություն է արել: Սա՝ կատակով: Մեր քաղաքը նման սուպերմարկետի կարիք ուներ: Փոխվում են ժամանակները, փոխվում է մարդկանց մտածելակերպը: Մարդիկ ցանկանում են գնումներ կատարել այնպիսի առեւտրի կետերից, ուր կան ժամանակի պահանջներին համապատասխան պայմաններ: Այսինքն՝ բարձրորակ ապրանքներ,  սպասարկման բարձր կուլտուրա եւ այլն: Համոզված եմ, որ «Արարատում»  սպասարկման ոլորտում նոր խոսք է ասվելու, սպասարկման նոր տեսակի մշակույթ է ձեւավորվելու, - ասում է Վլադիկ  Վարդանյանը:


Ճիշտ է ասված՝ նոր մշակույթ սպասարկման ոլորտում: Դա հիմա շատ  կարեւոր է  Գորիսի  համար հատկապես այն տեսանկյունից, որ Գորիսը պիտի դառնա զբոսաշրջության կենտրոն, որ 2018 թվականին Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքն է լինելու: Հազարավոր մարդիկ են գալու Գորիս: Նրանց պետք է պատշաճ ձեւով սպասարկել, որովհետեւ  նրանք մեր ազգային  նկարագրի մասին կարծիք պիտի կազմեն նաեւ առեւտրի կետեր հաճախելուց: Ասել է թե՝ առեւտրի կետերը դառնալու են մեր  նկարագիրը կերտողներից:


Մասիս Ղեւոնդյանը վճռականորեն է տրամադրված.


- Մեզ մոտ տեղ չեն գտնելու հաճախորդների հետ  կոպիտ վարվողները: Հաճախորդը կարող է  ապրանքների որակի մասին, դրանց բաղադրության, ժամկետի մասին բազում հարցեր ուղղել սուպերմարկետի աշխատողներին, նրանք պարտավոր են ժպիտով պատասխանել հաճախորդներին, ճիշտ պատասխաններ տալ նրանց հարցերին: Հակառակ դեպքում նրանք հրաժեշտ կտան իրենց աշխատանքին:


Հետո ասում է, որ այս սուպերմարկետի բացմամբ 30 աշխատատեղ է ավելացել քաղաքում, ասել է թե՝ Գորիսում 30 ընտանիք ամեն ամիս կայուն փող է մտնելու, որը նրանց ապահով կյանքի  մի երակը կդառնա:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26