Արեն Միրզոյան. այդպիսի մարդիկ դարը մեկ են ծնվում

21.10.2021 11:29
4249

Միրզոյան Արեն Կարենի. ծնվել է 2002 թ. հունվարի 2-ին  Գորիսում: 2004 թ. ընտանիքը տեղափոխվել է Արցախ՝ Շուշի: Սովորել է Ստեփանակերտի Աշոտ Ղուլյանի անվան դպրոցում, Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցում: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ  (անվճար):

2020 թ. զորակոչվել է բանակ, ծառայել Արա լեռան զորամասում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց. Արենը հենց այն դիրքում էր, որն առաջիններից մեկը գրոհեց թշնամին:  18, 19, 20 տարեկան տղաները պայքարի էին դուրս եկել ադրբեջանցիների, թուրք հատուկ ջոկատայինների ու վարձկան ահաբեկիչների դեմ: Արա լեռան անկումից հետո Արենը մասնակցել է Հադրութի եւ Դրախտիկի պաշտպանությանը: 

Արենի մասին մեզ հայրը՝ Կարեն Միրզոյանն է պատմում. «Արենը բացառիկ երեխա էր, տաղանդավոր՝ բոլոր ոլորտներում, կիթառ էր նվագում, մասնակցում մրցույթների ու համերգների, նույնիսկ Ստավրոպոլում է համերգներ ունեցել: Մաթեմատիկայի ու ֆիզիկայի դպրոցական ծրագիրը նրան տրվում էր առանց որեւէ դժվարության: Նա իր կարճ կյանքում այնքան բան է հասցրել անել՝ մասնակցել է բազմաթիվ մրցույթների, օլիմպիադաների, չկար մի ոլորտ, որով հետաքրքրված չլիներ, պրպտող միտք ուներ, անընդհատ զբաղված էր որոնումներով: Համոզված եմ, որ ճանաչված գիտնական էր դառնալու, բայց...»:

Արենի դասընկերուհի Օլեսյան հուզվում է ընկերոջ մասին խոսելիս. «Ես դեռ Արենին անձամբ չէի ճանաչում, բայց լսել էի նրա մասին, գիտեի, որ հրաշալի սովորող է, մաթեմատիկայից ու ֆիզիկայից նրա ունեցած գիտելիքների, մասնակցած մրցույթների ու հաղթանակների մասին լեգենդներ էին պատմում: Երբ առաջին անգամ մտա այդ դասարան հայացքով փնտրում էի Արենին, կարծում էի՝ պիտի տարբերվի մյուսներից, բայց պարզվեց այդ չափազանց խելացի տղան չարաճճի, շփվող, ոչնչով չտարբերվող մարդ էր, նույնիսկ չարություններ էր անում ու գույք փչացնում, զվարճալի խոսքեր ասում, դասը չէր լսում, նույնիսկ չէր լսում, թե իրեն ինչ են հարցնում, բայց, զարմանալի կերպով, միշտ ճիշտ պատասխաններ էր տալիս: Նրա մարդկային հատկանիշները լավագույնս դրսեւորվում էին դժվար պահերին, չէր սպասում, որ իրեն դիմեին, օգնում էր բոլորին: Հատուկ շարմ ուներ, որով իրեն ճանաչողներին գերում էր ու բարեկամանում բոլորի հետ: Երբ արդեն ֆիզմաթում էր սովորում, իմացանք, որ կիթառ է նվագում, հիմա հաճախ ենք հավաքվում, լսում նրա կատարումների ձայնագրությունները: Նա այս երկրին այնքան շատ բան կարող էր տալ, նա կարող էր եւ համոզված եմ, որ դառնալու էր հռչակավոր գիտնական, որովհետեւ այդպիսի մարդիկ դարը մեկ են ծնվում...»:

Արեն Միրզոյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 20-ին Ամարասի մոտակայքում:

Հուղարկավորվել է գորիսի նորահիմն զինվորական պանթեոնում:

Տիգրանուհի Բադալյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40