«Արևմուտքն ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե կարգավորումն իրականություն դառնա». Մարկո Ռուբիո

19.02.2025 10:38
545

Արևմտյան երկրներն ստիպված կլինեն չեղարկել հակառուսական պատժամիջոցները, եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի։ Այս մասին Էր-Ռիադում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄն-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրան հարցրել են Մոսկվայի դեմ կիրառվող սահմանափակումների մասին։ «Այս ամենը (Ուկրաինայում) հակամարտության արդյունքն է։ Կան պատժամիջոցներ, որոնք կիրառվել են այս հակամարտության արդյունքում։ Ուստի ես ուզում եմ ասել, որ ցանկացած հակամարտություն վերջ տալու համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը գնան զիջումների»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Կան այլ կողմեր, որոնք պատժամիջոցներ են կիրառել: Եվրոմիությունը ինչ-որ պահի պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանք նույնպես ունեն պատժամիջոցներ, որոնք կիրառվել են», - հավելել է Ռուբիոն:

Միաժամանակ նա հրաժարվել է լրագրողների հետ կիսվել կոնկրետ մանրամասներով, թե ինչպիսին կլինեն կողմերի զիջումները։ «Նպատակն է` ավարտել այս հակամարտությունն արդար, կայուն և ընդունելի բոլոր կողմերի համար: Թե ինչպիսին կլինի այն, հենց դրանում է կայանում շարունակվող բանկացությունների իմաստը»,- ընդգծել է պետքարտուղարը:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01