«Արի Կապան». պատմում են դիմանկարները

25.11.2024 16:56
736

Կապանի մշակույթի կենտրոնի նախասրահում նոյեմբերի 24-ին բացվեց «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը՝ «Gastronomic Camp Armenia» նախագծի շրջանակում: Դեռևս հոկտեմբերի 3-ին Երևանում կայացավ նախագծի առաջին այցեքարտային լուսանկարների ցուցադրանքը: Ֆոտոնախագծի շրջանակում Կապանն ու կապանցին ներկայացվել էին տաղանդավոր լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով, ում աշխատանքները լայն ճանաչում ունեն Հայաստանում ու սփյուռքում:

Ցուցադրանքում 31 դիմանկար է՝ տարբեր տարիքի և զբաղմունքի տեր կապանցիներ՝ գեղանկարիչ, սպորտսմեն, խոհարար, երաժիշտ, լրագրող, դերասան և այլն: «Արի Կապան» գրություն կար լուսանկարի տակ և հիմնավորումը՝ թե ինչու. քանզի այստեղ լեռների գերբնական ուժ կա, կսիրահարվես Խուստուփին, չպարտվող մարդկանց կհանդիպես և այլն:

Բացելով ցուցահանդեսը՝ «Gastronomic Camp Armenia» նախագծի  համահիմնադիր Աննա Մազմանյանը նշեց, որ շատ էին ուզում պատմել Կապանի մասին և այստեղ հանդիպեցին հետաքրքիր մարդկանց:

«Սիրելի կապանցիներ, շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցիք ձեր միջոցով ներկայացնել Կապանը: Ասեմ, որ այս ցուցահանդեսը կազմակերպվել է նաև Երևանում, ցուցահանդեսի այցելուները հետաքրքրվում էին ձեզանով, մենք շատ-շատերին պատմել ենք բոլորիդ մասին,  ձեր միջոցով մարդիկ փորձել են ճանաչել Կապանը: Հուսով եմ՝ այդ մարդիկ կայցելեն Կապան, կծանոթանան ձեր մշակույթին, ձեր արժեքներին», - ասաց լուսանկարիչ Նարեկ Արշակյանը:

Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Թերեզա Գալստյանը նշեց, որ լուսանկարներում մարդիկ են, ովքեր աշխատանքային գործունեությամբ և նվիրումով ստեղծել ու ստեղծում են Կապանի կոլորիտը: Բանասեր, մանկավարժ Լևոն Մարգարյանի լուսանկարի տակ գրառում կա՝ արի Կապան, հաղորդակցվենք բարբառով: Իր ասածին հավատարիմ մնալով՝ նա կապանյան խոսվածքով խաղիկներ արտասանեց՝ իրոք կոլորիտ ստեղծելով: Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը  կարծիք հայտնեց, որ յուրաքանչյուր կապանցի կարող էր տեղ գտնել այդ տաղավարում:

Ցուցահանդեսի մեկնարկը տրվեց Վահանավանքի հոգևոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի օրհնանքի խոսքից հետո․ այն կգործի մինչև դեկտեմբերի 8-ը:

Հայտնվեց նաև որ ցուցահանդեսը մյուս տարվա փետրվարին կներկայացվի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, ասել է թե՝ Երևանից մեկնողներին, ավելի շատ Հայաստան եկողներին կհուշի՝ արի Կապան:

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40