«Արմաթ» ինժեներական լաբորատորիա Դավիթբեկ սահմանամերձ գյուղում

22.09.2021 12:04
1357

Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ գյուղի դպրոցի համար սեպտեմբերի 20-ը հիշարժան օր դարձավ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրից հետո այս բնակավայրը եւս դարձավ սահմանապահ: Եվ յուրաքանչյուր աջակցություն սահմանը պահող գյուղին ամենայն խրախուսանքի է արժանի: Մանրամասնեմ. գյուղի կրթօջախում հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորաատորիա:

Օրվա խորհուրդն այսպես է ներկայացնում հանրապետությունում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ղեկավար Սեդրակ Վարդանյանը. «Ծրագրել ենք Հայաստանի բոլոր դպրոցներում հիմնադրել նման լաբորատորիաներ եւ առաջնահերթ՝ առնվազն բոլոր սահմանամերձ կամ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրերում: Գյուղաբնակ երեխաները  եւս պետք է հնարավորություն ունենան շփվելու բարձր տեխնոլոգիաների հետ, նորարարական կրթություն ստանալ: Քանզի դա է Հայաստանի անվտանգության ապահովման գրավականը, նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի զարգացման հիմքեր դնելու երաշխիքը»:

 Դավիթբեկում «Արմաթ» ինժեներական լաբորաատորիայի հիմնադրումն իրականություն դարձավ VMWARE ընկերության աշխատակիցներ Արման Մկրտչյանի եւ արմատներով Դավիթբեկ գյուղից Արշակ Գալստյանի հովանավորությամբ եւ ջանքերով:

Դասասենյակը, որտեղ տեղադրվեցին սարքավորումները, այսուհետ կրելու է ընկերության աշխատակից եւ ինժեներական լաբորատորիաների տարածման նվիրյալ Դավիթ Եղիազարյանի անունը, ով վերջերս է հրաժեշտ տվել երկրային կյանքին:

Դավիթբեկի միջնակարգ դպրոցը հայ ազգի նվիրյալ Արամ Մանուկյանի անունն է կրում, կրթօջախում սովորում է 33 աշակերտ: Այստեղ ցավով են արձանագրում, որ դպրոցականների թիվը էականորեն նվազել է: 44-օրյա պատերազմում զոհվել է դպրոցի շրջանավարտներից Արեն Ավանեսյանը: Նահատակի անունն է կրում դպրոցի ռազմագիտության դասասենյակը: «Կյանքս կյանքիդ գնով» խորագրով հուշ-անկյուն է ձեւավորվել՝ նրա մասին պատմող նյութերով: Արենը սովորում էր Երեւանի մանկավարժական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության: Բուհն ավարտելուց հետո պիտի համալրեր մանկավարժների շարքերը:

 Արենի անունը կրող դասասենյակի առաջ զրույցի բռնվեցի նրա կրտսեր ընկերներից մեկի հետ. ««Արմաթ»-ը հնարավորություն կտա փոքր տարիքից տիրապետել ռոբոտաշինությանը եւ լուծել Արենի ու մյուս տղաների վրեժը, որովհետեւ գլխավոր զենքերն այսօր ստեղծվում են նմանատիպ լաբորատորիաներում...»:

Վահրամ Օրբելյան

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22