«Արմաթն օդում» աշխատանոցի բացում Կապանի ՀԱՊՀ-ում

16.02.2022 16:15
2172

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ  փետրվարի 16-ին Հայաստանի պոլիտեխնիկական ազգային համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեց «Արմաթն օդում»  անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոց, որն առայժմ երրորդն է հանրապետությունում: Բացման արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, «Արմաթն օդում» ծրագրի համակարգող Խաչատուր Թադևոսյանը, հրավիրված այլ անձինք: Արթուր Կոստանդյանն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ նորաստեղծ աշխատանոցը հատկապես հետաքրքրելու է նորարարական գաղափարներով տոգորված երիտասարդներին:

 «Արմաթ» լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը երախտագիտություն հայտնեց կրթօջախի ղեկավարությանը աշխատանոցի համար լավագույն պայմաններ ստեղծելու համար:

Ինչպես «Սյունյաց երկրին» հայտնեց Հայկ Չոբանյանը, նորաստեղծ աշխատանոցում ուսանողները տեսական գիտելիքներ կստանան ռադիոէլեկտրոնիկայից, ֆիզիկայից, ինչպես նաև գործնական աշխատանքում կհմտանան, այն է՝ կպատրաստեն անօդաչու թռչող սարքեր, որոնք կփորձարկվեն դաշտային պայմաններում:

-Սրանով, ըստ ամենայնի, ուսանողների համար նոր հորիզոններ են բացվում, և դա օրվա հրամայականն է, քանզի օդային ռոբոտաշինությունը աշխարհում ամենազարգացող ուղղությունն է, ինչը չի ընդգրկում  միայն ռազմական  ոլորտը, այլ մոտ ապագայում վերաբերելու է  ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերին,- նշեց Հ. Չոբանյանը և հավելեց, որ «Արմաթն օդում» աշխատանոցը Կապանում հիմնադրելն  ինքնանպատակ չէ, քանզի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համատեղ ծրագիր է իրականացնում «Պոլիտեխնիկի» Կապանի մասնաճյուղի հետ: 

Վահրամ Օրբելյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40