ԱՐՄԵՆ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ. «Մրցակցային դաշտը մեծացել է, ուստի բանկերը պետք է հնարավորինս շահավետ առաջարկներ ներկայացնեն քաղաքացիներին»

08.12.2014 14:37
4022

– ՎՏԲ-Հայաստան բանկն ի՞նչ միջոցառումներ է ձեռնարկում` հաճախորդների սպասարկման մակարդակը բարելավելու ուղղությամբ:

– Ներկայումս բանկը հաճախորդներին հերթերից զերծ պահելու նպատակով իրականացրել է մի շարք տեխնոլոգիական նորամուծություններ, այն է` մասնաճյուղում առկա վճարային տերմինալը, որը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին իրականացնել ի հավելումն հաշվի, ավանդի համալրման եւ վարկային պարտավորությունների մարման ու շատ այլ վճարումներ: Մեծ հաջողությամբ ներդրվել է նաեւ «Ինտերնետ բանկ» ծառայությունը, որը ֆունկցիոնալությամբ կարելի է ասել գործող համակարգերի մեջ լավագույններից է, առաջարկում ենք նաեւ քարտային փոխանցումներ բանկոմատի միջոցով թե՛ Հայաստանում գործող քարտերին, թե՛ Հայաստանից դուրս, ունենք նաեւ «Հեռախոս-բանկ» ծառայությունը, տրամադրում ենք էլեկտրոնային վարկային հայտերի լրացման հնարավորություն եւ այլն: Ամփոփելով` կարելի է փաստել, որ հաճախորդներին ընձեռվում է հնարավորություն` օգտվելու գրեթե բոլոր բանկային ծառայություններից առանց հերթերի վրա ժամանակ վատնելու: Մեր առաքելությունն այն է, որ ճիշտ մատուցենք մեր հաճախորդներին գործող հնարավորությունները, ինչին, վստահ եմ` կհասնենք շատ կարճ ժամանակահատվածում:

– Քանի՞ աշխատատեղ կա «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մեղրու մասնաճյուղում, եւ անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս եք համալրում կադրերը:

– Այս պահի դրությամբ մասնաճյուղում ունենք 12 աշխատող, հաճախորդների առանց ընդմիջման սպասարկումն ապահովելու համար նախատեսել ենք աշխատակից (կես դրույքով), ով ընդմիջման ժամերին փոխարինում է մյուս աշխատակիցներին: Շուտով մեկ հաստիք էլ կունենանք՝ առանձին Telcell վճարային տերմինալի սպասարկման համար:

Ինչ վերաբերում է կադրերին, ապա նման խնդիր չունենք: Մեր բանկում ուսումնական պրակտիկա անցնող ուսանողներին պահանջարկի դեպքում առաջարկում ենք աշխատանք՝ իհարկե հաշվի առնելով նրանց ընդունակությունները:

– Կարո՞ղ եք նշել Մեղրիում ստացվող տրանսֆերտների չափը, դինամիկան:

– Մեղրու տարածաշրջանում մարդիկ մեծ մասամբ ապահովված են աշխատանքով, եւ տրանսֆերտների կարիք շատ չի զգացվում: Հետեւաբար տրանսֆերտների չափը մեծ չէ, եւ առանձնակի տատանումներ չեն նկատվում:

– Որո՞նք են ձեր բանկի հիմնական վարկատեսակները:

– Տրամադրում ենք սպառողական, հիփոթեքային, գյուղատնտեսական, բիզնես վարկեր, ավտովարկեր, իրականացնում ենք ոսկու գրավով վարկավորում: Առաջարկվող վարկերի վերաբերյալ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ բանկի պաշտոնական կայքից, մասնաճյուղերում տեղադրված բուկլետներից ու պաստառներից:

– Գերակշռո՞ւմ են արդյոք գյուղատնտեսական վարկերը:

– Մենք տրամադրում ենք գյուղատնտեսական վարկեր, սակայն դրանք գերակշիռ մաս չեն կազմում, քանի որ Մեղրիում գյուղատնտեսության ոչ բոլոր ճյուղերն են զարգացած, իսկ տրամադրվող վարկը պետք է անպայման օգտագործման նպատակայնությունն ապահովի:

– Վարկերի տեսակներից որո՞նք են Մեղրու տարածաշրջանում գերակշռում:

– ՎՏԲ-Հայաստան բանկն ակտիվ քաղաքականություն է վարում (որը առաջիկայում շարունակելու է գերակա մնալ) աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրվող վարկերի մասով, այսինքն` մենք պայմանագրեր ենք կնքում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, դպրոցների, զորամասերի, բժշկական կենտրոնների, խոշոր, միջին եւ մանր բիզնեսով զբաղվող կազմակերպությունների հետ եւ նրանց աշխատակիցներին հնարավորություն ենք տալիս ցածր տոկոսադրույքով եւ առավել հարմար պայմաններով վարկ ստանալ:

– Նշեք ձեր բանկում ամենացածր տոկոսադրույքով տրամադրվող վարկերը:

– Ես արդեն նշեցի աշխատավարձային նախագծերի շրջանակներում տրամադրվող վարկերը: Երիտասարդ ընտանիքներին տրամադրում ենք հիփոթեքային վարկեր, որոնք պետության համաֆինանսավորմամբ են տրվում, իսկ այն հաճախորդների համար, ովքեր ներգրավված են մեր աշխատավարձային նախագծերում, վերոնշյալ վարկը ձեւակերպելիս մեկ տոկոսի չափով զեղչ ենք անում, այսինքն` Մեղրիում երիտասարդ ընտանիքը կարող է բնակարան ձեռք բերել 5 տոկոսով: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար քաղաքացիները կարող են այցելել մասնաճյուղ, ստանալ խորհրդատվություն, ինչպես նաեւ նորություններին ծանոթանալ բանկի պաշտոնական կայքից:

– Ունե՞ք արդյոք ժամկետանց վարկեր եւ ի՞նչ եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

– Յուրաքանչյուր բիզնես ունի իր ռիսկերը: Մեր մասնաճյուղում բարեբախտաբար ժամկետանց վարկերը շատ քիչ են: Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ, ինչպես վերը նշեցի, այստեղ մարդիկ աշխատանքով ապահովված են: Եթե նման իրավիճակներ ստեղծվում են, ապա դրանք մարելու համար ամեն հնարավորություն տալիս ենք մեր հաճախորդին:

– Մեղրիում եւ Ագարակում գործող խոշոր ձեռնարկությունները ո՞ր բանկի ծառայություններից են օգտվում:

– Գովազդ չլինի, բայց այս պահին Մեղրիում եւ Ագարակում գործող խոշոր ձեռնարկություններն օգտվում են մեր բանկի ծառայություններից, ինչը թերեւս, պայմանավորված է մեր բանկի` տարիների արդյունավետ գործունեությամբ:

– Անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր տրամադրելիս ինչպե՞ս եք գնահատում անշարժ գույքը:

– Բանկերը պայմանագրեր են կնքում անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող համապատասխան մասնագիտացված ընկերությունների հետ: Մենք նույնիսկ չենք ուղղորդում հաճախորդներին, պարզապես տրամադրում ենք այն կազմակերպությունների ցանկը, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով: Անշարժ գույքը գնահատելուց հետո կազմակերպությունը փաստաթղթերն ուղարկում է բանկի համապատասխան բաժին, որի եզրակացության հիման վրա տրամադրում ենք վարկը:

– Ինչպե՞ս եք ապահովում վարկերի օգտագործման նպատակայնությունը:

– Նպատակային վարկեր տրամադրելուց հետո պարբերաբար մոնիթորինգ ենք անցկացնում` ստուգելու վարկերի նպատակայնության ապահովումը: Պետք է նշեմ, որ մեր տարածաշրջանում տրամադրվող վարկերը հիմնականում ծառայում են իրենց նպատակին:

– Միջազգային շուկայում արտարժույթի տատանումներն արդյո՞ք մեր տնտեսության վրա չեն ունենա բացասական ազդեցություն:

– Կարծում եմ` հայաստանյան շուկայի վրա ազդեցությունը շատ մեծ չի լինի:

– Ի՞նչ նոր առաջարկներ ունի բանկը քաղաքացիների համար:

– ՎՏԲ-Հայաստան բանկն անընդհատ թարմացնում է իր առաջարկները, վերանայում վարկերի տոկոսադրույքները, ավանդների տրամադրման կարգը եւ այլն: Բանկային համակարգում մրցակցային դաշտը մեծացել է, ուստի բանկերը պիտի հնարավորինս շահավետ առաջարկներ ներկայացնեն քաղաքացիներին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Թուրքիայի դրոշի այրումը

24.04.2026 15:48

Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ

24.04.2026 15:45

Ապրիլի 24-ին հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Մակրոն

24.04.2026 15:41

Այսօր կարեւոր է ազնվորեն պատասխանել մի քանի հարցի. Արման Թաթոյանը «Միասնության թեւերի» թիմի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

24.04.2026 15:34

Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը

24.04.2026 15:27

ՀՀ-ում ԵՄ նոր առաքելությունը կփորձի ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա. Զախարովա

24.04.2026 15:25

Ոչ քաղաքակիրթ աշխարհը աչք է փակում. Զատուլինը` Հայոց ցեղասպանության մասին

24.04.2026 15:21

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 15:11

Վերդիի «Ռեքվիեմ»-ի հնչյունների ներքո մենք լռությամբ ու խոր հարգանքով ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը

24.04.2026 15:08

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2026 14:39

ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը հայ ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ

24.04.2026 14:26

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների шվերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին (տեսանյութ)

24.04.2026 12:53